ՀԱՅ մեծանուն գիտանական, ում 9 անգամ հրաժարվեցին ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ տալ, բայց հենց ՆԱ փոխեց ողջ պատմության ընթացքը. ո՞վ է ՆԱ

Ջակոմո Չամիչիանն ինն անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց ոչ մի անգամ չի ստացել այն։ Սակայն Բոլոնյայի քիմիական ինստիտուտի առաջ տեղադրված է գիտնականի հուշարձանը։

Ջամոկո Չամիչիանը ծնվեց 1857 իտալական քաղներից մեկում, ապա բավական լավ գնահատականներով ավարտելով ուսումն այսօրվա բառապաշարով ասած՝ միջնակարգ ուսումնական հաստատությունում, 17 տարեկան հասակում որոշեց ու մեկնեց մայրաքաղաք Վիեննա: Վիեննայի համալսարանում ընդամենը երրորդ կուրսի ուսանող Հակոբին հրավիրում են դասախոսություններ կարդալ ոչ թե ուսանողների, այլ հենդ դասախոսների համար:

Գերմանիայում  Ջակոմո Չամիչիանը հիմնավորվեց Գիսենի համալսարանում ու երկու տարի անց գիտական աստիճանի կոչում ստացավ: Հակոբն այն հաջողությամբ իրականացրեց ու համալրեց 19-րդ դարավերջի հայտնի գերմանացի քիմիկների շարքերը:

1912 թ. կիրառական քիմիայի միջազգային 8-րդ կոնգրեսի ժամանակ նա հանրությանը ներկայացրեց չափազանց հետաքրքիր մի փաստաթուղթ:  Դրանում նկարագրվում էր էներգետիկայի ապագան, որը նա տեսնում էր արևային էներգիայի հետ միաժամանակյա օգտագործմամբ

Եվ եթե ոչ հեռավոր ապագայում ածխի բոլոր պաշարներն էլ սպառվեն, միևնույն է, քաղաքակրթությունը չի ոչնչանա, այն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ կփայլի արևը»: Ահա և էկոլոգիապես մաքուր էներգետիկայի լուսաբացը, այս մարդը փաստացի ստեղծել ու կյանքի է կոչել արևային առաջին վահանակը:

Հակոբ Չամիչիանը մի շարք արտոնությունների է արժանացել. նա Իտալիայի քիմիական հասարակության ղեկավարն էր, հանդիսանում էր Իտալիայի ազգային ակադեմիայի, Ջենովայի, Պադուայի և Հռոմի թագավորական ակադեմիայի, Բրիտանական արքայական հասարակության, Ֆրանսիական ու Պետերբուրգյան գիտական ակադեմիաների անդամ:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ռազմատենչ թեմատիկան չշրջանցեց նաև գիտնականին: Թունավոր գազերի հետ անմիջական շփման արդյունքում նա ուժգին թունավորում ստացավ, երկար ժամանակ հիվանդացավ ու բուժվեց, սակայն մինչև կյանքի վերջ այդպես էլ վերջնականապես չապաքինվեց:

Ջակոմո Լուիջի Չամիչիանը հրաժեշտ տվեց կյանքին 1922 թ.–ին Բոլոնյայում: Քաղաքի քիմիական ինստիտուտը կրում է նրա անունը, իսկ հաստատության առաջ տեղադրված է գիտնականի հուշարձանը: