Ճանաչե՛ք թշնամական մի քանի ԱԹՍ և կործանիչ խոցած ՀԵՐՈՍ Հակոբին. նա կյանքը չխնայեց իր ՀԱՅՐԵՆԻՔԻ համար

Հակոբ Գագիկի Մելիքսեթյանը ծնվել է 2000 թվականին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում: Նկարիչ էր, սովորում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարին՝ կիսատ թողնելով բուհական կրթությունը: Եղել է հակաօդային պաշտպան:

44-օրյա պատերազմը սկսվելու առաջին օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, հերոսական պայքար՝ հանուն իր հայրենիքի ու ժողովրդի: Հակաօդային պաշտպանը խոցել է թշնամական մի քանի ԱԹՍ և կործանիչ: Զոհվել է հոկտեմբերի 7-ին հանուն Հայրենիքի:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…