«Տեղանքին ծանոթ էր, տղերքին օգնում էր շրջափակումից դուրս գալ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հովհաննեսին

Հովհաննես Ռաֆայելի Ջիվանյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 8-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Սովորել և ավարտել է տեղի թիվ 8 հիմնական դպրոցը: Հայոց բանակ զորակոչվել է 2000 թվականին, ծառայել է Ստեփանակերտի Հայկազով զորամասում: Ծառայությունը ավարտել է 2002 թվականին, իսկ մեկ տարի անց՝ 2003 թվականի հուլիսի 19-ին, ամուսնացել, ունի 2 երեխա:

Կամավոր մասնակցել է և՛ Ապրիլյանին, և՛ 44-օրյա պատերազմին: Սեպտեմբերի 27-ին չարաբաստիկ պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել է և հոկտեմբերի 10-ին մեկնել ռազմաճակատ: Մարտնչել է Հադրութում: Տեղանքին ծանոթ լինելով՝ օգնել է շրջափակումից դուրս բերել Զինվորներին:

Ընկերները պատմում են, մարտի դաշտում ինչքան էլ դժվարություններ տեսավ, իր մարդ տեսակը մեջ էդպես էլ չփոխվեց: Փորձում էր դուրս բերել բոլոր զոհված տղաների դիերը: Տեսնելով, թե ինչպես են իր աչքի առաջ վիրավորվում և զոհվում ընկերները, Հովհաննեսը այդպես էլ չլքեց նրանց:

Նրա կարգադրությունների շնորհիվ զինվորները շրջափակումից խուսափել են և փրկվել:

Հովհաննեսը զոհվել է հոկտեմբերի 15-ին: Հուղարկավորվել է դեկտեմբերի 20-ին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…