«Նրան ասում էին Հադրութի Սատան». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սամվելին, ով 7 անգամ ճանաչվել է դիրքի լավագույն ավագ
Սամվել Դավիթի Անտոնյանը ծնվել է 2000 թվականին Երևանում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Նրան ասում էին Հադրութի Սատան: 7 անգամ ճանաչվել է դիրքի լավագույն ավագ, արժանացել մի շարք պատվոգրերի: Պարգևատրվել է «Մարտական հերթապահության» և «Քաջարի մարտիկ» մեդալներով:
Պատերազմի առաջին օրը` վաշտի հրամանատարի վիրավորվելուց հետո գումարտակի հրամանատարի կողմից նշանակվել է վաշտի հրամանատար և կատարել բոլոր պարտականությունները:

Կատաղի մարտեր է մղել Հադրութում: Հենց այստեղ էլ հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 9-ին:
Հետմահու պարգևատրվել է «Արիություն» և «Մարտական խաչ» շքանշաններով:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…