«Ամեն ինչ լավա, մեքենայի մեջ երգելով ուրախանալով գնում ենք». ճանաչե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻ համար կյանք տված ՀԵՐՈՍ Սամվելին

Սամվել Սեդրակի Հայրապետյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 24-ին Երևանում: Սովորել է Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում, սակայն 2010 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Ռուսաստանի Ռոստով քաղաք և ուսումը շարունակում է այնտեղ:

2018 թվականին Սամվելը վերադառնում է Հայաստան՝ պարտադիր ժամկետային Զինվորական ծառայության: Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 6-ին: Ծառայում էր Արցախում՝ Ասկերանի զորամասում: Ընկերները բանակում նրան «Ռոստով» էին ասում:

44-օրյա պատերազմը երբ սկսվեց, Սամվելը իր մարտական ընկերների հետ արդեն դիրքերում էին: Պատվով կատարում էին իրենց առջև դրած մարտական խնդիրները: Հոկտեմբերի 11-ին հարազատների հետ խոսելիս ասում է, որ իրենց ջոկատը տեղափոխում են Հադրութ: Ասաց. «Ամեն ինչ լավ է, մեքենայի մեջ երգելով ուրախանալով գնում ենք»:

Դա էլ եղավ Սամվելի վերջին զանգը: Հոկտեմբերի 13-ին Հադրութի թեժ մարտերի ժամանակ հերոսաբար զոհվում է… զոհվում է ընկերների կյանքը փրկելիս:

Սամվել Սեդրակի Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…