«Իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ ոչնչացրել է թշնամու մեծ թվով տեխնիկա և կենդանի ուժ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սերգեյին

Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը ծնվել է 2001 թվականի մարտի 3-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում։

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 21-ին, ծառայել է Ջաբրայիլում, որպես հրետանու հաշվարկող։

44-օրյա պատերազմի հենց առաջին օրից եղել է մարտի դաշտում, մասնակցել է թեժ մարտերին։ Հրետանավոր լինելով՝ Սերգեյը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ թվով կորուստներ:

Զոհվել է հոկտեմբերի 12-ին ԱԹՍ-ի հարվածից։ Հուղարկավորվել է հայրենի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…