Զոհվեց մարտի դաշտում՝ անձնվիրաբար պայքարելով ՀԱՅՈՑ հողի համար. ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Վարդանին

Վարդան Ալբերտի Կոնջորյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 10-ին Չարենցավան քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 2 հիմնական դպրոցում։ Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջ (ՊՈԱԿ)։

Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հունվարի 11-ին՝ ուսումը կիսատ թողնելով։ Ծառայել է Հոկտեմբերյանում, ապա տեղափոխվել Վարանդա (Ֆիզուլի)։

2020 թվականին՝ Արցախյան գոյամարտում եղել է ամենաթեժ կենտրոններից մեկում: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ին։ Զոհվեց մարտի դաշտում՝ անձնվիրաբար պայքարելով ՀԱՅՈՑ հողի համար…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…