Հենց այս ՀԱՅՆ է ԹԱՄԱՆՅԱՆԻ հետ կառուցել մեր քաղաքը, սակայն նրա անունն այսօր չեն հիշում. ո՞վ է ԵՐԵՎԱՆԻ պատվավոր քաղաքացին

Ջիմ Թորոսյանը Երևանի և ողջ հանրապետության համար արել է այն ամենն, ինչ կարող էր։ Նա լեգենդ է, ով, ծնվելով Երևանում, ամեն բան արեց, որ քաղաքը մնա միշտ իր լուսավոր ու պայծառ գույներով:

Մերօրյա ականավոր հայ ճարտարապետների մեծ ցանկում Ջիմ Թորոսյանի անունը միշտ առաջատար դիրքերում է։ Ամեն օր մենք անցնում ենք նրա ստեղծագործությունների կողքով կամ տեսնում դրանք հեռվից, սակայն ամեն անգամ չէ, որ հիշում ենք այդ արվեստի գործերը ստեղծած վերպետին։ Իսկ գուցե անգամ չգիտենք նրան։

Ջիմ Թորոսյանին ճանաչողները թվարկում են նրա առանձնահատուկ արժանապատվության զգացումը, խելքն ու անկրկնելի ճաշակը, և այդ ամենը միայն ճարտարապետությանը չի վերաբերում։

Ջիմ Թորոսյանի անունը ներառված է այնպիսի մեծերի ցուցակում, ինչպիսին են Թամանյանը, Գրիգորյանը, Հալաբյանը, Սաֆարյանը, Իսրայելյանը։ Սա չափազանցություն չէ, ոչ էլ հաճոյախոսություն, սա ճշմարտություն է։ Նրա մասին ասում են, որ իր քաղաքը նա սիրել է ջերմ ու սրտագին, ինչի մասին են վկայում նաև նրա աշխատանքները։

Ջիմ Թորոսյանի կյանքում նաև լուրջ անհաջողություններ են եղել, հատկապես ստեղծագործական ուղու սկզբում, սակայն դրանք միայն ավելի են կոփել նրան: Խոստովանքնեք, որչ Երանի հրաշք շինությունների կողքով անցնելիս շատ քչերն են կանգնում ու մի պահ իսկապես խորապես գիտակցում դրանց գեղեցկությունը:

Դրանցից է, օրինակ, քաղաքապետարանի շենքը։ Այն կառուցելու համար գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող ոչինչ չի քանդվել։ Ճարտարապետը պարզապես ամայի տարածքում է կառուցել այն, ինչի համար ամեն անգամ ուզում ես շնորհակալություն հայտնել։

… Իսկ եթե դու ապրում ես Մոնումենտի կամ Զեյթունի մերձակայքում, կենտրոն հասնելու համար ամենևին պետք չէ անհարմար երթուղայիններ և ցածր ավտոբուսներ նստել, պարզապես «Հայաստան» հուշահամալիրի աստիճաններով (այսպես է, ի դեպ, «Կասկադի» պաշտոնական անվանումը) կարող ես իջնել ուղիղ կենտրոն։ Իսկ իջնելիս ասես Արարատի ստորոտի մոտ քայլես, աստիճանն անմիջապես այնտեղ է տանում, և դա նույնպես Ջիմ Թորոսյանի մտահաղացումն է։ Թամանյանի ևս, իհարկե։

Քաղաքի կառուցման համար կարևորագույն տասը տարիների ընթացքում` 1972-1982 թվականներին, երբ Երևանը վերջնական տեսք ստացավ, Թորոսյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն էր։ 

Երբ կյանքից հեռանում են Ջոն Թորոսյանի նման արվեստագետները, ոչ թե մարդու գործունեության առանձին ոլորտն է աղքատանում, այլ որբանում է ազգն ու երկիրը։ Վարպետին համարժեք փոխարինող դժվար է գտնել, հատկապես մեր ժամանակներում, երբ ամեն ինչ որոշում է «պրեստիժը», գրպանի պարունակությունն ու «տնտեսական» նպատակահարմարությունը։