«Լենինը Ապոլոն չի, որ նկարեմ»․գիտե՞ք, թե ով էր այս նկարիչը, որ նման համարձակ հայտարարություն էր արել

Արմատներով Ջաջուռից Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի երկրորդ կեսի նշանավոր նկարիչներից մեկն է։ Նկարչի համար առանձնահատուկ տեղ ուներ Մարտիրոս Սարյանը և 18 տարեկանում պատանի նկարիչը հանդիպում է իր կուռքի հետ։

Մինասը ապրել է ընդհամենը 46 տարի, բայց հասցրել է մեզ թողնել մեծ հարստություն։ Շատ են պատմությունները նրա կյանքի, աշխատանքի մասին, որոնցից յուրաքանչյուրում նրան յուրովի ենք բացահայտում։

Այս պատմությունն էլ նրա մասին է, որ Մինասի համար միայն մեկ իշխանություն ու հեղինակություն կար՝ նկարչությունը, արվեստը։

1970 թվականին, երբ լրանում էր Լենինի ծննդյան 100-ամյակը, որոշվել էր, որ մեծ հաջողություններով պետք է նշվեր։ Շատ նկարիչներ, գրողներ, երաժիշտներ ստեղծագործում էին միայն լենինյան թեմաներով ու մեծ բարձունքների հասնում։ Մինասին նույնպես առաջարկել էին մասնակցել ու նկարել Լենինին։ Այդ ժամանակ էլ Մինասը ասել էր․ «Լենինն Ապոլոն չի, որ նկարեմ: Նկարիչը դռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին՝ տանի: Չե՛մ նկարել և չե՛մ նկարելու»:

Կոմսոմոլականները ցնցվելով նկարչի համարձակ խոսքերից, անմիջապես գնացել էին Կենտրոնական կոմիտե բողոքելու։