ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ անհավանական գանձերը. ինչպե՞ս ՔՐԻՍՏՈՍԻՆ խոցած գեղարդը հայտնվեց ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ

Մայր տաճարը անհավանական թանգարան է հարուստ գանձերով թե՛ փոխաբերական և թե՛ ուղիղ իմաստով: Այս յուրօրինակ կառւյցը ընգրկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութայօին ցանկում:

  • Հայող Գեղարդ

Այստող կարող ես գտնել քրիստոնական անկրկնելի մասունքներ: Օրիանկ հենց այն սուրբ գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է խաչված Քրիստոսին՝ պարզելու համար ողջ է նա, թե՝ մեռած:

Դեռ միջնադարում գեղարդի հրաշագործության մասին գիտեին նաև Վրաստանում: Երբ Վրաստանը կոտորվում էր մահացու վարակից, վրաց պատրիարքը խնդրեց հրաշագործ գեղարդն իր ժողովրդին փրկելու համար: Եվ, իսկապես, գեղարդը տեղափոխելուն պես հազարավոր կյանքեր խլած համաճարակը սկսեց աստիճանաբար նահանջել:

Կա վարկած, համաձայն որի Հիտլերն ու Նապոլեոն Բոնապարտը իրենց բոլոր հաջողությունները կապում էին Սուրբ Գեղարդի հետ:

Աշխարհի մի քանի երկրում ևս կան Գեղարդի օրինակներ, արդյո՞ք  Էջմիածնում գտնվող Գեղարդն է բնօրինակը:

Այսօր աշխարհում կա հինգ Գեղարդ, որոնք պահվում են Վիեննայում, Կրակովում, Վատիկանում, Հայաստանում և մեկ Գեղարդ էլ պահվում է Զմյուռնիայում: Այս 5 Գեղարդներից ամենահինը հայոց Գեղարդն է, այն իր կառուցվածքով նման է եղել տվյալ ժամանակաշրջանում գործածվող այն Գեղարդներին, որոնք ոչ թե ռազմական զենք են եղել, այլ հանդիսավոր առիթների գործածվող զենքեր:

  • Նոյյան տապանի մասունքը

Պատմության համաձայն` Նոյյան տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին 4-րդ դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը՝ Նոյյան Տապան գտնելու:

Հայոց հողով անցնելով՝ Ս. Հակոբը սրբազան մասունքը թողեց Հայ Եկեղեցուն, որտեղ և այն առ այսօր պահվում է: Իսկ մի մասնիկ այս մասունքից հայոց հայրապետների կողմից ընծայվեց Ռուսաց Եկատերինա կայսրուհուն՝ ի նշան երախտագիտության հայերի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Աստվածային ուժ ունեցող քարացած փայտը, դեռևս 18-րդ դարում է տեղադրվել թանկարժեք քարերով զարդարված ոսկե պատյանի մեջ: Ս. Էջմիածնի Մայր տաճարում գտնվող Նոյյան տապանից մնացած մասունքը թեև միակն է աշխարհում, բայց ունի հատված, որն իր ձեռքով կոտրել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը և նվիրել Եկատերինա II-ին: