Գիտե՞ք, որ ՊՈՒՇԿԻՆԸ ողջ կյանքում սիրահարված է եղել հենց այս ՀԱՅՈՒՀՈՒՆ. ո՞վ էր աշխարհի տղամարդկանց խենթացրած «Russian Lady»-ն

XIX դարի սկզբին, ռուսական պոեզիայի ոսկեդարի գրեթե բոլորը պոետներ սիրահարված էին նրան, կամ գոնե բանաստեղծություններ էին նվիրում։ Իսկ նա, համեստորեն թաքնվելով Russian Lady կեղծանվան տակ, թարգմանում էր այդ բանաստեղծություններն անգլերեն ու ֆրանսերեն․ Աննա Աբամելիք-Բարատինսկայան ինքն էլ էր բանաստեղծություններ գրում, ընդ որում՝ լավ։

Աննայի լավ դաստիարակությունը, համեստությունը, գեղեցկությունն ու գիտելիքները նկատեցին ռուսական պալատում, ու որպես տասնութամյակի նվեր կայսր Նիկոլայը նրան ներառեց իշխանուհի Ելենա Պավլովնայի շքախմբի կազմում։ Դա մեծ պատիվ էր բերում, գրեթե լուծում էր ապագայի հարցը։ Նա իր գեղեցիկ սև մազերով, նշաձև աչքերով ու խիստ տարբերվող սպիտակ մաշկով ակամայից խենթացնում էր բոլոր այն տղամարդկանց, որոնք կապ ունեին կայսրական պալատի հետ։

Պուշկինը, ապշած նրա փթթուն գեղեցկությամբ գրում էր, որ նա, ով փոքր ժամանակ զվարճացնում էր իրեն, արդեն քսան տարեկան է․«Ես հիացմունքով խնամում էի ձեզ, երբ փոքր էիք»։ Իսկ Իվան Մյատլևը Աննային «արևելյան աստղ» էր անվանում։ Եվգենի Բարատինսկին էլ էր հիանում, ավելի հաճախ՝ բանաստեղծությունների տեսքով, այս ու այն կողմ էր գնում, սակայն նա երկչոտ էր հոգով ու արարքներով, նաև ամուսնացած էր, իսկ նրա եղբայրը՝ Իրակլին, համարձակ էր… և 1835 թվականին Աննա Աբամելիքն ու Իրակլին Բարատինսկին ամուսնացան։

Աննան Դավիդովնան այրիացավ 1859 թվականին, երբ 45 տարեկան էր, այն ժամանակ դա պատկառելի տարիք չէր, սակայն քիչ էլ չէր համարվում։ Ամուսնու մահը չէր կարող հետք չթողնել նրա արտաքինի ու կենսակերպի վրա։ Աննա ամբողջությամբ նվիրեց իրեն գրական թարգմանություններին ու բարեգործությանը։ Երբ այս գործում հաջողության հասավ, նա ստացավ Ռուսաստանի նշանակությամբ երկրորդ՝ Սուրբ Եկատերինա շքանշանը։ Ի դեպ, այն տալիս էին միայն մեծ իշխանուհիներին ու կանանց, որոնք ամենաբարձր հասարակության մի մասն էին համարվում։

Աննա Անամելիքը ամուսնու մահվանից հետո ապրեց երեսուն տարի։ Այդ տարիների ընթացքում նրա միակ մտերիմը զարմիկ, իշխան Սեմյոն Սեմյոնովիչ Աբամելիք-Լազարևն էր։ Նա խնամում էր նրան երեխա ժամանակ, հետո տղան դարձավ խոշորագույն արդյունաբերող ու Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Հենց Սեմյոն Աբամելիքն էլ թաղեց բարեկամուհուն, որը հանգիստ, առանց տառապանքների մահացավ 75 տարեկանում։ Նա թաղված է հարազատ Պետերբուրգում, Նովոդեվիչյե գերեզմանատանը։