Պարզվում է՝ պատմությանը հայտնի ամենահին մեքենայական թարգմանության սարքերից մեկի հեղինակը ՀԱՅ Է. ո՞վ է նա և քանի՞ լեզուներով էր կարողանում թարգմանել սարքը

Պատմությանը հայտնի ամենահին մեքենայական թարգմանության սարքերից մեկի հեղինակը ֆրանսահայ ինժեներ, գյուտարար Ժորժ Արծրունին է՝ ծնված 1883 թվականի հուլիսի 10-ին Թիֆլիսում:

Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգում։ 1922 թվականից հաստատվել է Ֆրանսիայում։

Արծրունին իր առաջին սարքը ստեղծել է հավանաբար 1932 թվականին և պատենտավորել է 1933 թվականի հուլիսի 22-ին՝ «Մեխանիկական ուղեղ» (cerveau mécanique) անվամբ։

Նույն տարի սկսել է կառուցել երկրորդ մեքենան, որը 1937 թվականին Փարիզի մեծ ցուցահանդեսի ժամանակ «Մեխանագրաֆիայի» բաժնում արժանացել է գլխավոր մրցանակի (diplôme de grand prix)։ Արծրունու մահից հետո, սարքը ձեռք է բերվել և միչև հիմա պահպանվում է Փարիզի Արվեստների և Արհեստների թանգարանի կողմից:

Արծրունու թարգմանչական մեքենան մեխանիկական (ոչ էլեկտրոնային) սարք էր, որը մուտքային տվյալները ընդունում էր ստեղնաշարի միջոցով, թարգմանում տեքստը բառ առ բառ՝ որոնելով բառերի թարգմանությունները ներկառուցված բառարաններում և թարգմանված տեքստը արտատպում թղթի վրա։ Այն կարող էր թարգմանել չորս լեզուներով։