Ո՞վ էր մեզ այդքան հարազատ ու հին «ԱՐԱԳԱԾ» սառնարանների ստեղծողը և ինչպե՞ս ՆԱ երջանկանցրեց ԽՍՀՄ-ի բոլոր կանանց

Անաստաս Միկոյանը քիչ բան չի արել ԽՍՀՄ սննդի արդյունաբերության կայացման և զարգացման համար։ Այս հոդվածում ուզում ենք Ձեզ պատմել, թե ինչպես նա երջանկացրեց Խորհրդային Միության բոլոր կանանց:

Խորհրդային ղեկավարության հնաբնակ Անաստաս Միկոյանը մեծ հայրենասեր է եղել։ Այցելելով Թուրքիա` նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Տեղի թերթերից մեկի թղթակիցը հարցրել է. «Իսկ ճի՞շտ է, որ ԽՍՀՄ-ում բնակչության կեսը հիմար են»։

Միկոյանը պատասխանել է. «Այո, մեզ մոտ նրանց թուրք են ասում»։

«Ինչների՞ս են պետք այդքան սառնարանները։ ԽՍՀՄ-ում ձմեռը երկար է, իսկ ամռանը բնակչությունը սովոր է մթերքը պահել մառաններում և սառցարաններում», — կշտամբել էր Ստալինը Միկոյանին:

Պատերազմից հետո սառնարանների թեման նորից դարձավ ակտուալ, իսկ հետագայում արդեն հայտնվեց մեր հարազատ «Արագածը» (ճապոնական կոմպրեսորով և տանը պաղպաղակ պատրաստելու հնարավորությամբ)։

«Մոսկվայում վերջին շրջանում հայտնվել է սննդի արդյունաբերության արտադրանքի նոր տեսակ` տաք մոսկովյան կոտլետ (հետագայում դրանք սկսել են անվանել միկոյանական)։ Դրանք պատրաստվում են Մոսկովյան մսի կոմբինատում (հետագայում ստացել է Միկոյան անվանումը)։ Փոքրիկ մեքենան թողարկում է ժամում մեկուկես հազար կոտլետ։ Մոսկվայի բնակչությունը հիմա ամեն օր սպառում է մոտ 400 հազար պատրաստի կոտլետ»։

Հետո հայտնվել են մայոնեզը, կետչուպը, մատչելի շամպայնը, եգիպտացորենի փաթիլները և պահածոները, լուծվող սուրճը, չոր և խտացրած կաթը, էլ չասենք արդեն այն մասին, որ «թող բոլորը համտեսեն, թե ինչ համեղ և նուրբ են ծովախեցգետինները»։

Իսկ հիմա խոստացված խորհրդային կանանց մասին։

«Խոհանոցներին պատերազմ է հայտարարվել։ Կանայք, մենք կփչենք ձեր վրայից մուրը, կմաքրենք ձեր քթանցքները ծխից, ականջները` աղմուկից, մենք կվերադարձնենք ձեր գողացված ժամերը, դուք հետ կստանաք ձեր կյանքի կեսը։ Սպասե՛ք»։

Սպասեցին։ Սառնարան, հարիչ, հյութ քամող մեքենա, ինդուկցիոն սալօջախ, միկրոալիքային վառարան, բանջարեղեն կտրատող սարք… Խոհանցներում չկա մուր, ծուխ, աղմուկ։ Եվ ընդհանրապես. «Պատրաստում ենք համեղ` դուրս չգալով ինտերնետից»։

Իսկ ումի՞ց է ամեն ինչ սկսվել։ Մարդուց, որը կարողացել է ոչ միայն սառնարանի արտադրություն սկսել, այլ նաև տեղը դնել հիմար լրագրողին. մեկ բառով լեգենդ Անաստաս Միկոյան: