Ինչպե՞ս հայրենիքի նախանձն ու ատելությունը կործանեց մեծանուն ՄԵՐԳԵԼՅԱՆԻՆ. ի՞նչպես ավարտվեց նրա ուղին

Սահուն քայլերով և ընդմիշտ Սերգեյ Մերգելյանն իր տեղը գրավեց գիտության պատմության մեջ, որպես մաթեմատիկոս և ոչ միայն գիտության պատմության: Երբ իրեն հանճար էին անվանում, Սերգեյ Մերգելյանը փորձում էր կատակի տալ, փոքր-ինչ նյարդայնանում էր, իրեն կաշկանդված զգում: Միգուցե պատճառը նաև այդ համեստությունն էր, ինչպես և ամենակուլ նախանձի դեմ դուրս գալու նրա ներքին հմտության բացակայությունը, որ չթողեցին նրան հասնել բոլոր այն բարձունքներին, որոնք անհամբեր իրեն էին սպասում:

Մերգելյանի  առաջընթացն կատակ բան չէր, նրան կանգնեցնել հնարավոր չէր: Համալսարանական 5 տարին նա ավարտում է 3 տարում և 1946 թվականին դառնում դիպլոմակիր: Ընդունվում է աստպրանտուրա և այդտեղ նույնպես ընդամենը 1.5 տարում գործնական կերպով հանձնում է թեկնածուական մինիմումները ու գրում անհավանական մի դիսերտացիա, որի գիտական ղեկավարը ոչ այլ ոք էր, քան Մստիսլավ Վսեվոլոդովիչ Կելդիշն էր:

30 տարեկանը չբոլորած Սերգեյ Մերգելյանը սկսում է ղեկավարել ինստիտուտը: Եվ նա չդարձավ «խցում փակված գիտնական», չդարձավ  կաբինետային պրոֆեսոր, այլ ապրեց իր լիարժեք կյանքով՝ ընկերություն անելով գրողների, պոետների, կինոռեժիսորների, Ինդիրա Գանդիի ու Ջավախարլալ Ներուի հետ:

Մերգելյանը մեկնում է Մոսկվա, որ այնտեղ զբաղեցնի Մաթեմատիկական ինստիտուտի ղեկավարի պաշտոնը: Ու հավանաբար, ամեն բան կարգին էլ կլիներ, եթե նա հենց այդտեղ մնար, բայց, ահա, հաջողվում է Մերգելյանին համոզել վերադառնալ Երևան և զբաղեցնել Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը:

Բայց այդ պաշտոնը նույնպես կատակ բան չէ, քանի որ խարդախությունների մասին բամբասանքերնը երբեք այդտեղից ակաս չէին, իսկ Մերգելյանի նման մաքուրություն ու աղնվությւոն ունեցող մեկը, ով նաև չուներ փորձ չէի կարող դիմանալ այդ պայմաններին:

Սերգեյ Մերգելյանին Կիրովականի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում նշանակելն, իհարկե, գիտնականին նվաստացնելու մի փորձ էր: ԲՈՒՀ-ը բոլոր առումներով էր անհույս, և նրա վերջնական փլուզումը կգրեին Սերգեյ Նիկիտովիչի անվան տակ, բայց այստեղ, ահա, վերցրեց ու փլուզվեց ողջ Խորհրդային Միությունը: 1990 թվականին Մերգելյանը հեռացավ ԱՄՆ: Նա երկար տարիներ, միայն Մոսկվա այցելության փոքր ընդմիջումներով, դասավանդեց Կորնելյան հեղինակավոր համալսարանում:

Վերջին տարիներին առողջությունը թույլ չէր տալիս հաճախ այցելել Մոսկվա կամ Երևան, ու այդպես էլ մնաց նա Ամերիկայում մինչև իր կյանքի վերջին օրերը: Մահից քիչ առաջ նրան շնորհվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան: Հեռավոր հայրենիքը, վերջապես, հիշեց, որ օվկիանոսից անդին ինքը գիտնական ունի, ով թևակոխել է իր կյանքի 8-րդ տասնամյակը: Նա կտակի մեջ գրել էր, որ իրեն թաղեն Մոսկվայում՝ կնոջ կողքին, ու մոխիրը նրա Ամերիկայից Մոսկվա բերվեց: