«Նա ընտրյալ է»․ ինչպես խոշոր ձեռքեր ու անհավանական մեծության քիթ ունեցող հանճարը գրավեց բոլորի սրտերը

Բաբաջանյանի ընտանիքում երաժիշտներ չեն եղել, թեև հայրը երբեմն ֆլեյտա էր նվագում սիրողական մակարդակով։ Իսկ Առնոն արդեն երեք տարեկանում նվագում էր տան հին ու մաշված հարմոնիկան, 9 տարեկանում գրեց «Պիոներական մարշը»։ Խոշոր ձեռքեր, անհավանական մեծության քիթ, սա էր Առնոյին տարբերում բոլորից։ Նա յուրահատուկ էր իր մեծությամբ։

Լսելով վեց տարեկան տղային` Խաչատրյանն արձանագրեց․ «Նա ընտրյալ է»։ Երգը ստեղծելիս Բաբաջանյանը միշտ նախապես գիտեր, թե ով է այն կատարելու։ Նա բացառիկ նրբությամբ էր զգում յուրաքանչյուր մենակատարի վոկալային առանձնահատկությունները։ Բաբաջանյանն ու Ռոժդեստվենսկին ընկերներ էին, և նրանք կարողանում էին համագործակցել։ Սկզբում գրվում էր երաժշտությունը, իսկ հետո արդեն՝ բանաստեղծությունը։

Առնոն դաշնակահարի ու կոմպոզիտորի բնածին տաղանդ ուներ։ Նա բոլորին ցույց էր տալիս իր ստեղծագործություններն ու դպրոցականի պես կարծիքի սպասում, լսում, բայց միշտ իր ուզածով էր անում։

«Գեղեցկության թագուհի» հայտնի երգի հետաքրքիր նախապատմություն ունի: Ժամանակակիցները հիշում են, որ ԽՍՀՄ-ում գեղեցկության առաջին մրցույթներից մեկը Երևանում անցկացվել է 60-ականներին։ Այդ ժամանակների համար նման արտասովոր մրցույթի ժյուրիի կազմում նկարիչներ էին, ճարտարապետներ, արտիստներ ու գրողներ։ Նրանց թվում էր նաև Առնո Բաբաջանյանը։ Հենց այս գեղեցիկ տեսարանն է ոգեշնչել հայտնի կոմպոզիտորին։