«Հայը նայում է իր մայրենի լեզուի վրայ ինչպէս մի կոտրած ամանի վրայ, ինչպէս իր մաշուած շորի վրայ». ճանաչենք խոսքերի հեղինակին

Խոսքերի հեղինակը հայ հրապարակախոս, պոզիտիվիստական սոցիոլոգիական մտքի ներկայացուցիչ, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Երեմիայի Արծրունին է՝ ծնված Թիֆլիսում՝ քաղաքագլուխ ու հասարական ու քաղաքական գործիչ Երեմիա Արծրունու ընտանիքում։

Մայրը՝ Ագրեպիանա Նազարյանցը ազնվական Դավիթ Նազարյանցի դուստրն է։ Երեմիան ու Ագրիպինան ամուսնացել են 1841 թվականին ունեցել են 8 զավակ՝ 5 որդի ու 3 դուստր։ Երեխաները ծնվել են Մոսկվայում այն ժամանակ, երբ Երեմիան տեղափոխվել էր այնտեղ, սակայն 1857 թվականին կրկին վերադառնում են Թիֆլիս։

Երեմիայի հայրը՝ մեծահարուստ ազնվական Գևորգ Արծրունին Թիֆլիս է տեղափոխվել իր ծննդավայր Վանից, տեղում ստացել է Կովկասի փոխարքայի կողմից ազնվականի կոչումը, որը կարող էր փոխանցել ժառանգաբար։ Գևորգը իր հերթին որդին էր Երեմիա Արծրունու ավագի՝ ծնված 1727 թվականին, ով եղել է Սենեքերիմ արքայի ու մեծանուն Արծրունիների տոհմի ուղիղ ժառանգը: Գրիգորի պապի՝ Գևորգի մյուս զավակի՝ Մարիամի որդին է եղել Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:

Ուսումը Գրիգորը սկսել է տանը՝ ընտանիքում։ 1857 թվականին կրթսեր եղբոր՝ Անդրեասի հետ մեկնում է Բադ-Քրոյցնախ առողջարան-քաղաք՝ ոսկրային հիվանդույթունը բուժելու նպատակով։ Այստեղ նա սովորում է լատիներեն ու գերմաներեն լեզուները։

1858 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ սովորում է հայերեն Գրիգոր Տեր-Բարսեղյանի ու Մեղու Հայաստանի թերթի խմբագիր Պետրոս Սիմոնյանցի մոտ։ Նույն թվականին սկսել է ուսումը Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որը ավարտում է 1863 թվականին։ Ավարտելուց հետո Գրիգոր Արծրունին մեկնում է Մոսկվայի պետական համալսարանի բնագիտության ֆակուլտետում սովորելու։ Հաջորդ տարի սակայն տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգի հալասարան, որտեղ սովորում է մինչև 1866 թվականը:

Հիվանդությունը բուժելու նպատակով կրկին մեկնում է Եվրոպա՝ այս անգամ Ֆրանսիայի Նիս քաղաք։ Այնուհետև մեկնում է Շվեյցարիա ու դասախոսություններ է լսում Ցյուրիխի ու Ժնևի համալսարաններում։ 1867 թվականին մեկնում է Գերմանիա ու ուսումը շարունակում Հայդելբերգի համալսարանում։

Երեք տարի անց ավարտում է համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության ու փիլիսոփայությանդոկտորի աստիճան։ 1870 թվականին մեկնում է Վիեննա, իսկ այնուհետև Վենետիկ, որտեղ հաճախում է քաղաքագիտական դասախոսություններ Վիեննայի համալսարանում ու մայրենի լեզվի գիտելիքներն է զարգացնում Մխիթարյան միաբանությունում:

Գրիգոր Արծրունին մահացել է 1892 թվականի Դեկտեմբերի 19-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Թիֆլիսի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում: