Ինչու՞ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի նկարահանման ժամանակ ՖՐՈՒՆԶԻԿԸ խնդրեց գյուղի կենտրոնում կառուցել իր ԴԱՄԲԱՐԱՆԸ

«Մենք ենք, մեր սարերը» հայտնի ֆիլմի էպիզոդներից մեկը նկարվել է հեռավոր լեռնային գյուղակում։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե նկարահանումները չխանգարեին կաթի, մսի և այլ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությանը Լենինի անվան կոլտնտեսությունում։

Բանն այն է, որ անջատելով տրակտորների և կոմբայնների մոտորները, կովերին անկիրթ թողնելով, մի կողմ նետելով եղանները, գերանդիները և այլ գործիքները` կոլտնտեսականները հավաքվում էին նկարահանման հրապարակում` անկրկնելի Ֆրունզիկ Մկրտչյանին տեսնելու համար։ Ավելին, այստեղ էին գալիս նաև հարակից գյուղերի բնակիչները:

Ի՞նչ անել։ Ֆրունզիկը ելքը գտավ։

— Եկեք անենք այնպես, ինչպես դամբարանում, — ասաց նա։

— Այսի՞նքն։

— Այսինքն ակումբի կենտրոնում բազմոց դնենք, վրան էլ` ինձ։ Կպառկեմ, կհանգստանամ, երեկոյան աշխատանքից հետո մարդիկ կմտնեն դռնով, կանցնեն կողքովս, ինչքան կուզեն, կնայեն ու մի այլ դռնով դուրս կգան։ Պայմանը մեկն է. ինձ Լենինի նման ոչ մի հարց պիտի չտան։

Կան մարդիկ, որոնց հեռանալու հետ քաղաքը, որտեղ նրանք ապրել են, կորցնում է իր հմայքը։ Թվում է` ամեն ինչ մնացել է իր տեղում, ամեն ինչ կա և նույնիսկ ինչ-որ բան աճում է, բայց ամեն դեպքում ինչ-որ մի բան պակասում է։ Երևանը զգում էր Ֆրունզիկի կարիքը։ Արդեն 24 տարի։

Կա մի քաղաք, որն ավելի շատ ունի Ֆրունզիկի կարիքը, քան Երևանն է. դա Գյումրին է։ Իր սրամտությամբ հայտնի քաղաքը։ Նա այստեղ է ծնվել, սովորել, առաջին անգամ բեմ բարձրացել։ Անկրկնելի կոլորիտով քաղաքը։

Մկրտչյանը սիրում էր գալ այստեղ, սիրում էր գյումրվա ձևով պատրաստված խաշը։ Ամենահամեղը խաշ եփում էին «Վարպետ Կարո» ռեստորանում (այնտեղ հիմա գործում է Մկրտչյանի թանգարանը)։