1905-1908 թթ. այս ՀԱՅԻ խմբագրությամբ լույս տեսավ «Ռազմիկ» թերթը. գիտե՞ք՝ ով է այս հայը և ինչ նպատակ ուներ թերթը
Լուսանկարում Ռուբեն Զարդարյանն է՝ 1905-1908 թվականներին Պլովդիվ քաղաքում լույս տեսած «Ռազմիկ» թերթի խմբագիրը:

Ռուբեն Զարդարյանը ծնվել է Սևերեկի գավառի Սևերեկ գյուղաքաղաքում։ Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն։ 1892-1903 թթ. ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում։ 1903-1904 թթ. ձերբակալվել է քաղաքական գործունեության համար։ 1905-1908 թթ. բնակվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ էլ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։
Ռուբենը եղել է Հայոց Մեծ Եղեռնի զոհ։ Ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է։
1937 թվականի փետրվարի 7-ից մինչև 1944 թվականի մարտի 4-ը Պլովդիվ քաղաքում թերթը շարունակում է լույս տեսել Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի խմբագրությամբ։
Թերթի անդրանիկ համարի առաջնորդողում ասվում է, որ այն լինելու է դարասկզբին Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ Պլովդիվում 1905-1908 թվականներին լույս տեսած նույնաուն պարբերականի ավանդույթների շարունակողը, հիմնական նպատակ ունենալով՝ «դաստիարակիչ խոսքի տնությամբ ոգիները բոցավառել ա՛յն օրվան կարոտով, երբ մեր կյանքին մեջ հոռետեսությունը, նվաստությունը և մանրուքի հոգևոր խեղճությունը տեղի կուտան Հայաստանի համար աշխատելու և մեռնելու կամքին, երբ մեր ցեղի աչքերուն մեջ կրկին կփայլատակեն հերոսական երկունքի և մեծագործության հին ոգին և կրակը»:
Թերթի հավաքածուն պահվում է Պլովդիվի Իվան Վազովի անվան գրադարանում