ՀԱՅ, ով երբեք չհանձնվեց ու կուլ չգնաց ժամանակի անարդարությանը. ՄԱՀԱՐՈՒ ողբերգական կյանքի փաստերը, որոնք պետք է իմանալ

«…Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող տերը, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու. -Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի»։
  • Գուրգեն Մահարի

Մահարին մնում է առանց ընտանիքի: Հորը գնդակահարում են հայկական կուսակցություններից մեկի որոշմամբ: Սարսափելին այն է, որ այդ գործը հանձնարարվում է Մահարու քեռուն, ով էլ հետագայում հոգ է տանում փոքրիկ Մահարու մասին: Մայրը վաղուց էր լքել ընտանիքը, իսկ Մահարին նրան գտնում է արդեն մեծ տարիքում ու իր հուշերը գրում «Մանկություն» վիպակում։

  • Որբատան երեք ընկերները

Որբանոցում նրան ընկեր են դառնում Նաիրի Զարյանն ու Եղիշե Չարենցը, որը որբանոցի դաստիարակն էր: Հենց Եղիշեն է Հայաստան Եղիազարյանին կնքում Նաիրի Զարյան անվամբ, իսկ Գուրգենին կոչում Գուրգեն Խան: Երեքն էլ հետագայում պիտի անմահանային հայ գրականության էջերում:

  • Խորհրդային շրջանում ծանրանում են ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ սերուցքի ու մտածող ուղեղների հալածանքները: Նրանք ձերբակալվում կամ պարզապես գնդակահարվում էին վոժդի քմահաճույքով: Այդ զոհերից մեկն էլ դարձավ Մահարին:
«Օգոստոսի 9-ի գիշերը ես ձերբակալվեցի, ինձ տարան «Ին տուրիստ» ռեստորանից, Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ կոնյակ էինք խմում և ձմերուկով թարմացնում կոկորդներս»:

Մինչև 1938թ.-ի Մահարին Երևանի բանտում էր: Նրա գործը լսվում էր առանց վկաների, պաշտպանող կողմի և գրողի, իսկ որոշումը կայացվում է ընդամենը 15 րոպեում. Արդյունքում 11 տարի Կրասնոյարսկի ու Նովոիվանովսկի բանտերում…

  • Ազատության 444 օր…

«1947թ.-ի օգոստոսի 20-ին ես մտա Երևան»

Մինչ այդ մահացել էր Մահարու մայրը, կինն էլ, պարզվեց, լքել է ամուսնուն: Ազատության սկզբնական շրջանում անտուն մնացած գրողը նախ բնակություն է հաստատում Վանաձորում, հետո՝ Քանաքեռում: Երբեմնի գրչակից ընկերները արդեն իսկ միանշանակ չեն ընդունում աքսորից վերադարձած գրողին:

Մահարին կրկին ձերբակալվում է, կրկին՝ «Ազգայնականություն և հակախորհրդային գործունեություն»: Աքսորի տարիներին Մահարին ամուսնանում է 2-րդ անգամ. Անտոնինան նույնպես աքսորական էր, նա դառնում է գրողի հետագա ողջ կյանքի ուղեկիցը: Զույգն ունենում է մեկ որդի` Գուրգեն կրտսերը, որը մահացել է պատանի հասակում և մեկ դուստր` Ռութա-Նազիկը, որը հիվանդությունից մահացել է մանուկ հասակում։

  • 1954թ. հուլիս
«Թուղթ ու մատիտ չտեսա այդ տարիների ընթացքում, բայց անաշխատել չմնացի: Աշխատեցի բահով, սղոցով, եղանով, կացնով: Երբ ձեռքերս թուլացան բրուտների համար ոտքով ցեխ արեցի…Հասկացա, որ մարդն ավելի դիմացկուն է, քան քարը»:

Վերջապես ազատության մեջ հայտնվելով Մահարուն հաջողվում է ավարտին հասցնել դեռևս 1935թ.-ին սկսած «Այրվող այգեստանները»՝ հայրենի Վանի ու հայրենակից վանեցիների մասին այդ վեպը լույս ընծայվեց 1965թ.-ին, երբ տեղի էր ունենում Գրողների Միության համագումարը:

Ազգայնականության մեղադրանքով երկար տարիներ աքսորավայրերում անցկացրած Մահարուն այժմ կոչում էին ազգադավ: Ասում էին՝ վեպի գլխավոր հերոսի նկարագիրը վայել չեն հայ մարդուն…

Վեպի հրատարակությունից մի քանի օր անց գիրքը հայտնվում է գրողի տան պատուհանի տակ՝ կրակների մեջ: 

«Ու՞մ, ու՞մ մտքով կանցնի իր զավակի դագաղի վրա ողբացող մոր ողբասացության մեջ քերականական կամ հնչյունական սխալներ որոնել»…

Հոգեկան ծանր ապրումներն ու աքսորավայրերում քայքայած առողջությունը տեսնում են իրենց գործը։ Մահարին ծանր հիվանդանում է և բուժման համար տեղափոխվում Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաք, որտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն 1969 թվականի հուլիսի 17-ին, 66 տարեկան հասակում։