Ինչու՞ և ինչպե՞ս ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ դավաճանեց ու մատնեց ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ, բայց ՄԱՐՇԱԼԸ չնեղացավ իր հայրենիքից

Անցյալ դարի 70-ականներ, Բաղրամյանը ժամանում է Կապան,հանդիպում է խանդավառ կապանցիների հետ, որից հետո տեղական իշխանությունները բարձրաստիճան հյուրին հրավիրում են ճաշի, այսինքն «կիսելու մի կտոր հաց»:

Ըստ օրենքի՝ բարձրաստիճան հյուրերի հյուրասիրման բոլոր ծախսերը հոգում էր հենց պետությունը, սակայն Բաղրամյանի դեպքն ուրիշ էր, նրան բոլորը կերազեին իրենց տուն հրավիրել ու նրա հետ մի կտոր հաց կիսել: Իսկ Կապանում սեղանը գցված էր այլ սխեմայով, բայց կրկին՝ ի սրտե:

Եվ հետո կատարվեց այն, ինչ կատարվեց: Բաղրամյանը հազիվ հասցրել էր Մոսկվա ժամանել, երբ «Պրավդայում» հայտնվեց մի հոդված, որտեղ նշված էր Կապանում մարշալին առաջարկվող ճաշատեսակների մանրամասն հաշվարկը և Հայկական ԽՍՀ պետական բյուջեին նրա հասցրած վնասը: Նամակը կարդացին բոլոր հայերը, և բոլորը դա ընդունեցին ինչպես հոգու խորը վիրավորանք:

Երկրում թափ էր առնում նոր քարոզարշավը: Այս անգամ պետական միջոցների չարաշահումների հետ կապված և ահա հայտնվում էնոր բամբասնաք, որ Հայաստանը իր ունեցածին ոչ համապատասխան ճաշկերույթներ է կամզկերպում:

Մի քանի օր անց փոստային փոխանցումը եկավ Կապանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին: Մոսկվայից: Խորհրդային Միության մարշալից, ԽՍՀՄ կրկնակի անգամ հերոս Իվան Քրիստափորի Բաղրամյանից: «Գումարը ձեռագրով» սյունակում գրած էր այն փողի չափը, որն, ըստ հաշվարկի, ծախսվել էր հյուրասիրությանը: Կոպեկ առ կոպեկ:

Իվան Քրիստափորովիչը Հայաստանից չնեղացավ: Նա իմաստուն մարդ էր և հասկանում էր, թե այդ վատ պատմության ոտքերը որտեղից են աճել: Հետագայում նա բազմիցս այցելեց Հայաստան, որտեղ նրա անվամբ մի ամբողջ թաղամաս էր կոչվում, երեք գյուղ, Երևանի մետրոյի կայարան, նույնանուն պողոտան՝ իր հուշարձանով: