Հենց այս ՀԱՅՆ է կազմել է ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ կենսագրությունը. միայն իմանանք՝ ինչ նպատակ ուներ նա և ինչը պատճառ դարձավ դրա չիրագործմանը

Խոսքը հայ լրագրող, գրող, քաղաքական ակտիվիստ, ուսուցիչ Սարգիս Մինասյանի մասին է, ով հայտնի է Արամ Աշոտ անվամբ:

Սարգիսը ծնվել է 1873 թվականին հյուսիսարևմտյան Անատոլիայի Յալովա քաղաքի մոտ գտնվող Չենգիլյար գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Պարտիզակ գյուղում։ Այնուհետև տեղափոխվել է Կ. Պոլիս և կրթությունը շարունակել Կեդրոնական վարժարանում։

1894 թ. վարժարանում կրթությունն ավարտելուց հետո Մինասյանը տեղափոխվում է Ժնև (Շվեյցարիա), աշխատում Դրոշակ թերթում: Իսկ 1903 թվականին Մինասյանը, տեղափոխվելով ԱՄՆ, դառնում է Հայրենիք պարբերականի գլխավոր խմբագիրը:

1903 թ. վերադառնում է Ժնև, որտեղ մնում է մինչև 1909 թ.։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո Մինասյանը վերադառնում է Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ Մինասյանն զբաղվում է ուսուցչությամբ, շարունակում գրել, ընտրվել է Հայոց ազգային ասամբլեայի պատգամավոր, մասնակցել է Ազատամարտ թերթի հրատարակությանը՝ քննադատական նյութեր տպագրելով հայերի կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ։ Նա հայտնի էր նաև Կ. Պոլսի տարբեր դպրոցներում կարդացած դասախոսություններով, որոն հիմնականում վերաբերում էր հայոց լեզվին։

Տիրապետելով ֆրանսերենին` Մինասյանը նախատեսում էր տպագրել հայ-ֆրանսերեն բառարան, որում պիտի ներակայցվեին երկու լեզուների նոր բառերը։ Սակայն ցեղասպանության զոհ դարձավ նաև Մինասյանը և նրա նպատակը անկատար մնաց:

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Սարգիս Մինասյանը ձերբակալվել է ու գնացքով ուղարկվել Այազի բանտ։ Հունիսի 2-ին Ռուբեն Զարդարյանի, Գարեգին Խաժակի, Խաչատուր Մալումյանի, Հարություն Ջանգյուլյանի ու Նազարեթ Տաղավարյանի հետ տեղափոխվել է Դիարբեքիր: Սարգիս Մինասյանը սպանվել է Քարաջուր բնակավայրի ճանապարհին` Ուրֆա և Սևերեք (ներկայում՝ Սիվերեք) բնակավայրերի միջև։