«Դրա փոխարեն ես էլի մի մարդու կյանք կփրկեի». ինչի՞ համար ԼԵԳԵՆԴ ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իրենց ողջ կյանքում չներեց

Այդ չարաբաստիկ օրը՝ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, տրոլեյբուսը Երևանյան լիճն ընկավ։ Շավարշ Կարապետյանը, որն իր եղբոր հետ վազում էր ափին, 46 հոգու ափ հանեց։ Նրանցից մոտ քսանն էին ողջ։

Այս պատմության մասին շատ անգամ է խոսվել։ Հարցազրույցների ժամանակ լողորդ Կարապետյանն ամեն անգամ վերապրել է Երևանում տեղի ունեցած սարսափելի դեպքը։ Ամեն անգամ իր հերոսության մասին խոսելիս նա անպայման հիշել է՝ ինչպես է հերթական անգամ սուզվել ու մարդու փոխարեն տրոլեյբուսի նստարան դուրս բերել ջրից։ «Մինչև հիմա նախատում եմ ինձ դրա համար. այդ նստարանի փոխարեն մեկին էլ կարող էի փրկել», — կրկնում է նա, ու թվում է` ներողություն է խնդրում անհայտ, չփրկված հոգուց։

Ի դեպ, հնարավոր է` այն ժամանակ Շավարշ Կարապետյանը ոչ թե քսան մարդու է փրկել, այլ ավելի շատ․ հնարավոր է՝ ոմանք բժշկական օգնության կարիք չեն ունեցել ու կարողացել են ինքնուրույն հեռանալ։ 

Բոլորին է հայտնի, թե Կարապետյանը քանի անգամ է լողի ԽՍՀՄ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն դարձել։ Հայտնի են նաև նրա համաշխարհային տասնմեկ ռեկորդները։ Գիտենք, որ նա կյանքի մեկուկես ամիսը «սպանել» է հիվանդանոցում՝ թոքերի բորբոքումն ու արյան վարակը բուժելով։ Մինչև հիմա էլ չի բուժել ու երբեք չի բուժի. այդ բարդացումներն իրենց մասին հիշեցնելու են ամբողջ կյանքի ընթացքում։

Կարապետյանը Երևանից Մոսկվա գնաց 1993 թվականին՝ երկրի համար դժոխային տարիներին։ Այսօր Շավարշ Կարապետյանը ապրում է Մոսկվայում, գործարար է, իրեն հաջողակ է համարում։ Կոշիկի վերանորոգման ընկերություն ունի, դրանով էլ հացի գումար է վաստակում։ 

Իսկ այն չարաբաստիկ նստարանը․․․ Ամբողջ կյանքի ընթացքում լուռ կշտամբանքի պես շնչից կախված կլինի։ Չէ՞ որ նա փորձառու մարզիկ էր, հստակ գիտեր՝ քանի սուզում կարող է իրականացնել ու վատնեց դրանցից մեկը, որը մեկի անկրկնելի կյանքն արժեր անպետք նստարանի վրա։ Նա իրեն երբեք չի ների, քանի որ խիղճը չի լռում։ Եթե ժամանակակից աշխարհը դեռ հիշում է «խիղճ» բառը։