Գնալուց առաջ հերոսը մորն ասել էր, որ իրեն բան չի լինի, որ Աստված ունի, բայց Կարմիր շուկայի մոտ մեքենան պայթեցրել են ու նա զոհվել է․ Ուներ 3 զավակ

Անմահ հերոսների շարքում է Հրահատ Փայլակի Կարապետյանը։ Նա ծնվել է 1983 թ-ին Սիսիան քաղաքում: 2001 թ-ին զորակոչվել է բանակ՝ ծառայել Էջմիածնում: Հերոսի խոսքերով հայրնիքն է քեզ ուժ տվողը, հենց այդպես էլ նա ապրում էր իր հողի վրա։

Ուներ 3 զավակ: 2013 թ-ից անցել է Պայմանագրային ծառայության: Հոկտեմբերի 8-ի գիշերը, դիրքերից իջեցնելիս, եղբայրն ասել էր, որ Հրահատի փոխարեն իրեն տանեն, սակայն չէր համաձայնվել:

Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին էր զանգել, հետո կապը ընդհատվել էր։ Գնալուց առաջ ընկերներն ասում էին, որ մնա, քանի որ 3 երեխա ունի, սակայն նա չհամաձայնվեց, չէր կարող ընկերներին մենակ թողնել:

Հրահատը զոհվել է Ղարաբաղում, բայց պատերազմի դաշտ չի հասցրել հասնել: Հոկտեմբերի 10-ին, Կարմիր շուկայի մոտ, իրենց մեքենան պայթեցրել են: Գնալուց առաջ Հրահատը մորն ասել է, որ Աստված ունի, ուրիշ բաներ չմտածեն, անպայման հետ է գալու: Բայց կյանքն այլ բան էր նախատեսել նրա համար։