«Նա նկարում էր միայն այն, ինչ կարողանում էր հիշել». ի՞նչը հավերժ ՀԱՅ մնացած ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒՆ ստիպեց կախել իրեն սեփական տան մեջ

Արշիկ Գորկին՝ Ոստանիկ Մանուկ Ադոյանը, մեծանունը հայը, որ երբեք չդադարեց հայ լինելուց, ով նկարեց մորն առանց ձեքերրի, ով սիրեց իր հայրենիքը ու ինքնասպան եղավ հենց իր տան մեջ:

Նա ապրում էր Ամերիկանոյւմ, բայց երբեք չդարձավ ամերիկացի ու երբեք չթաքցրեց իր հայկական արմատները. հիշենք թեկուզ միայն նրա խոսքերը «Մոր դիմանկարի» մասին (նա հիշողությամբ ու լուսանկարին նայելով էր նկարում)․ «Մորս հայկական աչքերը նրանք «պիկասոյական» են անվանում, հայկական տխրությունը՝ բյուզանդական ու ռուսական։ Եվ երբ ուղղում եմ նրանց ու ասում՝ ոչ, պարոնայք, սխալվում եք, սրանք հայկական աչքեր են, նրանք տարօրինակ կերպով նայում էին ինձ ու ասում, որ դա «փոքր ազգի շովինիզմի» դրսևորում է։

Երեսունականները՝ հետաքրքիր, հագեցած ու հաջողակ, արագ անցան։ Իսկ 1941 թվականին Գորկին Սան Ֆրանցիսկո գնաց. իրեն ու նկարները ցուցահանդեսի էր տանում։ Նրա հետ մեկնեց նաև երիտասարդ լրագրող Ագնեսը, ու ամեն ինչ հարսանիքով ավարտվեց։ Ցուցահանդեսն էլ հաջողվեց, երիտասարդ կինն էլ գեղեցիկ էր ու սիրող։

Սև շրջանն էր մոտենում, սակայն նա դեռ չգիտեր դրա մասին։ Երբ իմացավ, արդեն շատ ուշ էր․ չափազանց շատ բան նրա ուսերին ընկավ, չափազանց շատ ու շատ միանգամից։

1946 թվականին Կոննեկտիկուտի արվեստանոցում հրեհ բռնկվեց․ նրա՝ վերջին տարվա բոլոր աշխատանքներն այրվեցին։ Նա այդ հարվածից ուշքի կգար, առաջին ու վերջին նկարիչը չէ, որի կտավները հոշոտում է կրակը, սակայն դրան հետևեցին ճակատագրի ուրիշ հարվածներ, մեկը մյուսից ծանր ու նույնիկս մահացու:

Հայրն է մահանում, իսկ նրա մոտ աղիքի քաղցկեղ են հայտնաբերում, վիրահատում են։ Ով գիտի, վիրահատությունից հետո ինչքան կապրեր, հնարավոր է համեմատաբար երկար, սակայն նա երկու կտավ է ստեղծում՝ «Հոգեվարք» ու «Արորը և երգը»՝ ասես հանձնվելով ու արդեն հրաժեշտ տալով։ 

Էլ ինչ նկարեր․․․ Հիվանդ՝ ֆիզիկապես ու հոգեպես կոտրված, Գորկին իր մեջ ոտքի կանգնելու ուժ չգտավ, ու մեղադրելու չէ։ Հետո էլի հարված. կինը լքում է նրան ու երկու երեխաների հետ հեռանում է։ Նա այլևս չի ապրում իր կյանքը, այն արդեն անհետաքրքիր ու անիմաստ էր. ու ամեն դեպքում, նկարիչը հաղթում է ճակատագրին՝ չթողելով, որ այն մինչև վերջ տապալի իրեն։

Դա ամենահեշտն է․ պարզապես կախվել ու ինքնասպան լինել սեփական տան մեջ։