Ո՞վ էր ժամանակի լավագույն ՀԱՅ ՎԻՐԱԲՈՒՅԺԸ, ով փրկեց ամենահայտնի մարդկանց, սակայն ինքը անհեթեթ մահ ունեցավ

Կիրիլ Սեմյոնի Սիմոնյանը` գուցե իր ժամանակի լավագույն բժիշկը, մի շարք հայտնի դեմքերի է բուժել։ 

Մի կողմից Սերգեյ Յուդինն էր` իր ժամանակի ականավոր վիրաբույժը։ Մյուս կողմից` բոլոր ժամանակների մեծն ֆիզիկոս Լև Լանդաուն։ Նրանց միջև էր կանգնած իրենց ժամանակի պարզապես բժիշկ Կիրիլ Սիմոնյանը։ Այդ ինչպե՞ս։

Շատ հեշտ։ Կիրիլ Սեմյոնի Սիմոնյանը ակադեմիկոս Յուդինի սիրելի աշակերտն էր, ով Լանդաուի կյանքի վերջին երեք տարիների ընթացքում դարձավ նրա հիմնական բուժող բժիշկը։ Ճիշտ է` Նոբելյան, Լենինյան և Ստալինյան մրցանակների դափնեկրին փրկել չհաջողվեց. Դաուն (այսպես էին նրան կոչում բոլորը) մահացու վնասվածքներ էր ստացե՝ ավտովթարի պատճառով:

«Գլխուղեղի բազմաթիվ վնասվածքներ, ճակատաքունքային հատվածում կտրած վերք, գլխի կոտրվածք, կրծքավանդակը սեղմված է, վնասված է թոքը, կոտրված է յոթ կողոսկր, կոնքի ջարդվածք կա։ Շոկային վիճակ»։

Այն ժամանակ, երբ Սիմոնյանն արդեն հայտնի վիրաբույժ էր դարձել աբդոմինալ վիրաբուժության ոլորտում, նա` Ռոստովի բժշկական ինստիտուտի շրջանավարտը, որպես ռազմական բժիշկ–կապիտան մասնակցեց Գերմանիայի, այնուհետև Ճապոնիայի հետ պատերազմին, որից հետո աշխատանքի անցավ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ 

Փորձելով օգնել ազատվել որովայնի սուր ցավերից`նա պնդում է, որ պետք է հեռացվի որովայնի շրջանում առկա կպումները։ Սակայն դա հեշտ է ասել, բայց դժվար է իրականացնել` ոչ միայն բժշկական առումով։ Սակայն հայ վիրաբույժը գնաց մինչև վերջ ու կատարեց վտանգավոր վիհատությունը: Վիրահատությունը օգնեց, ակադեմիկոսն առաջին անգամ թեթևություն զգաց։

Բայց Լանդաուին վիրահատությունը չփրկեց, այնուամենայնիվ, բոլոր մարդիկ էլ մահկանացու են, նույնիսկ նրանք, ովքեր ուրիշների կյանքն են փրկում։ Նա մի քանի օր անց մահացավ թոքերի արտերիա թրոմբոէմբոլիայից։ Հին տրոմբը, որ առաջացել էր վիրահատությունից մի քանի տարի առաջ, պոկվել էր տեղից և խցանել թոքերից դեպի սիրտը տանող արտերիան:

1977 թվական, Մոսկվա, հոկտեմբերի 17, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իվոբոտենկոյի բնակարան։ Կիրիլ Սիմոնյանին ընթրիքի են սպասում։ Սիմոնյանի սիրտը ծակում է, և Իվոբոտենկոն նրան տուն է տանում, շտապօգնություն կանչում։ Որոշ ժամանակ անց նոպան կրկնվում է, և կրկին բժիշկ են կանչում։ Ամենայն հավանականությամբ, բնակարանում մենակ մնալով` Սիմոնյանը ընկնում է և կորցնում գիտակցությունը` ծոծրակը հարվածելով լոգարանի շեմին։ Այնուհետև, հայտնի բժիշկն ուշքի է գալիս և ինքնուրույն զանգահարում հիվանդանոց։ Գալիս է նրա աշխատակցուհին։

Այստեղ տեղին կլինի Կիրիլ Սիմոնյանի հայտնի արտահայտությունը. «Պարզվում է մահն այդքան էլ վախենալու չէ։ Ես նույնիսկ ինչ–որ երանության զգացում ունեցա»։

Պաշտոնական եզրակացության համաձայն` մահը վրա էր հասլ սրտի սուր անբավարարվածությունից։ Ողբերգությունից դեռ մեկ ժամ չէր անցել, երբ բնակարանը սկսեց լցվել ընկերներով ու գործընկերներով։ Շուտով հայտնվեցին քննիչները, որոնց Բ.Ա. Իվոբոտենկոն պատմեց Սիմոնյանի մահվան մասին իր պատմությունը։