Մենք հենց այս ՀԱՅԻՆ ենք պարտական համակարգչային տոմոգրաֆիայի ստեղծման համար. ճանաչենք Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրերից մեկին

Խոսքը հայազգի ֆիզիկոս, գյուտարար Մայքլ Տեր-Պողոսյանի մասին է՝ ծնված 1925 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում:

Մայքլը եղել է իր ծնողների միակ զավակը։ Նրա ծնողները հաստատվել էին Գերմանիայում փախչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր։ Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից և Ռադիումի ինստիտուտից։

1946 թվականին արտագաղթում է ԱՄՆ Վաշինգտոնի և կրթություն ստանում սբ. Լուիսի անվան համալսարանում: Ավելի ուշ ընդունվում է նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց:

1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև՝ սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։

Հայազգի գյուտարարը մահացել է 1996 թվականի հունիսի 19-ին, 71 տարեկան հասակում: