«Ընկերներս ինձ դիմելիս ասում էին ԼԵՎՈՆ ՎԻՍՈՑԿԻ». ո՞վ էր այն ՀԱՅԸ, ում կյանքը փոխեց լեգենդար ՎԻՍՈՑԿԻՆ

Խորհրդային բանաստեղծ, հեղինակային երգիչ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծություններն «Ավանգարդ» երիտասարդական թերթում հրապարակելուց հետո Վիսոցկու բանաստեղծությունների թարգմանիչ Լևոն Բլբուլյանի կյանքն արմատապես փոխվել է։

«Աշխարհում շատ քիչ գրողներ կան, որոնց հավասարապես սիրում են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս։ Նրանցից մեկը Վիսոցկին է։ Երևանում կա Վլադիմիր Վիսոցկի սրճարան, Վիսոցկու հարթաքանդակով հուշատախտակ:

«Ես 10 տարի զբաղվել եմ Վիսոցկու ստեղծագործությամբ, սակայն կյանքի օրոք այդքան չեմ գնահատել նրան, համարել եմ սկանդալային անձնավորություն։ Վիսոցկու մահից հետո ես արդեն աշխատում էի «Ավանգարդ» գրական թերթում», — պատմեց Բլբուլյանը։

Նա մի անգամ որոշել է հայերեն թարգմանել և թերթում հրապարակել Վիսոցկու բանաստեղծությունները։ Բանաստեղծի զարմանքը մեծ է եղել, երբ թերթի տպաքանակը հրապարակման հաջորդ օրը շատ արագ սպառվել է, իսկ հեռախոսն անդադար զանգել է

«Առավոտից երեկո գովասանքի խոսքեր էին հնչում, խնդրում էին նոր բանաստեղծություններ հրապարակել, պոետի մասին տեղեկություն ներկայացնել։ Ինձ դա շատ է ոգեշնչել, և ես մեծամասնության խնդրանքով կրկին բանաստեղծություններ ու տեղեկություններ եմ հրապարակել Վլադիմիր Սեմյոնովիչի մասին», — պատմում էր  Բլբուլյանը։

Բլբուլյանը նպաստել է Հայաստանում Վիսոցկու արվեստի տարածմանը։

«Ընկերներս ինձ դիմելիս ասում էին. «Բարև, Լևոն Վիսոցկի»», — հիշում է Բլբուլյանը։

Վիսոցկին Հայաստանում մեկ անգամ է եղել, սակայն մինչև հիմա լեգենդներ են պտտվում այդ այցի մասին։ Վլադիմիրը և նրա ընկերը` թարգմանիչ Դավիթ Կարապետյանը, սարսափելի վթարի մեջ են ընկել, որից հրաշքով են փրկվել։ Ասում են, որ այդ դեպքից հետո Վիսոցկին կնքվել է հայկական եկեղեցիներից մեկում։

Իր կյանքի 42 տարիների ընթացքում Վիսոցկին գրել է ավելի քան 600 երգ, շուրջ 200 բանաստեղծություն, նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, ավելի 20 դերեր խաղացել ներկայացումներում։