Որտե՞ղ և ի՞նչ առիթով գերմանացի ճարտարապետները հոտնկայ ցափահարեցին ՀԱՅԵՐԻՆ

Երևանցիների մեծ մասի համար հոգեհարազատ դարձած շենքերն ու շինությունները կառուցվել են 19-րդ դարի վերջին, 20 –րդ դարի սկզբին։

 «Ռոսիա» կինոթատրոնը, որը հետո վերանվանվեց «Այրարատ», կառուցվել է ճարտարապետների հայտնի եռյակի` Հրաչ Պողոսյանի, Արթուր Թարխանյանի և Սպարտակ Խաչիկյանի նախագծով։ Ցավոք, Երևանի երբեմնի խորհրդանիշներից մեկն այսօր վերածվել է մի մեծ շուկայի։

Իսկ կար ժամանակ, որ «Ռոսիան» համարվում էր խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցներից մեկը։

«Հիշում եմ, երբ բացում էին «Ռոսիան», գերմանացի ճարտարապետների խումբ էր հյուր եկել` մոտ 40 մարդ։ Նրանք մեզ խնդրեցին ցույց տալ կինոթատրոնը։ Ես ուղեկցեցի նրանց, ցույց տվեցի սրահները։ Սկզբում ուսումնասիրեցին արտաքին ինտերիերը, հետո մտան դահլիճ»,- հիշում է կինոթատրոնի ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:

Դրանից հետո հյուրերը մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարեցին ճարտարապետին։

«Առաջին անգամ էի նման բան տեսնում։ Նրանք մասնագետներ էին, հասկանում էին, թե ինչ աշխատանք է կատարվել»,- ավելացրեց Պողոսյանը։

Հենց այդ տարիներին են կառուցվել Կասկադը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։ Պողոսյանը նշեց, որ դրանք բոլորը դուր էին գալիս զբոսաշրջիկներին, իսկ այսօր, օրինակ, «Զվարթնոցը» ողբալի վիճակում է հայտնվել։

Իսկ այսօր հին Երևանից գրեթե ոչինիչ չի մնասցել, մենք նորի համար քանդում ենք հինը, վերացնում իսկական Երևանի հնությունն ու շունչը… Բայց մենք պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր քաղաքը,: