Հենց այս ՀԱՅԻ ձերբակալությունից հետո Վ. Լենինը և Ն. Կրուպսկայան այցելեցին նրան և դրամական աջակցություն ցուցաբերեցին. միայն իմանաք՝ ում դիմեց ԼԵՆԻՆԸ նրա մասին հոգ տանելու համար

Խոսքը հայ հասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր-հրատարակիչ Սպանդար Ամիրջանի Սպանդարյանի մասին է՝ ծնված 1849 թվականին, Շուշիում։

Սովորել է Շուշիի Խալիպյան միջնակարգ դպրոցում, որի վերջին դասարանից վտարվել է կրոնի ուսուցիչ Խ․ Գալֆայանի հետ ընդհարվելու պատճառով։

Այնունհետև ուսումը շարունակել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և դոկտորի աստիճան ստանալուց հետո վերադարձել Թիֆլիս։

1870-ական թվականներին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակ» («Դոկտոր Սպանդարյան» և «Յունիուս» ծածկանուններով), «Մեղու Հայաստանի» պարբերականներին, որի շնորհիվ թերթը ձեռք է բերել ուրույն դիմագիծ հայ հասարակական կյանքում և վերածվել ծանրակշիռ օրաթերթի։

1882 թվականին հիմնել է «Նոր դար» թերթը, եղել նրա խմբագիրը։ 1903 թվականի վերջին հայ եկեղեցապատական կալվածքների և դպրոցական գույքի բռնագրավման կապակցությամբ Սպանդարյանը Թիֆլիսսում հրապարակային ելույթով հանդես է եկել ցարական կառավարության ազգային քաղաքականուքյան դեմ, այդ պատճառով ձերբակալվել և վտարվել է Կովկասից։

1910 թվականին Սպանդարյանը մեկնել է Փարիզ։ 1912 թվականի ապրիլի 12-ին, Սուրեն Սպանդարյանի ձերբակալությունից հետո, Վլադիմիր Լենինը և Նադեժդա Կրուպսկայան Փարիզում այցելել են Սպանդարյանին և դրամական աջակցություն ցուցաբերել։ Այնուհետև Լենինը նամակով խնդրել է Սպանդարյանների ընտանիքի բարեկամ Ո․ Տեր-Հովհաննիսյանին, ով Մուրացանի կինն էր, հոգ տանել Սպանդարյանի մասին։ Ծանր հիվանդությունը Սպանդարյանին խանգարել է վերադառնալ հայրենիք։

Հրապարակախոսական գործունեության ընթացքում Սպանդարյանը հետևողականորեն անդրադարձել է հայ հասարակական կյանքի առաջընթացի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երկսեռ կրթությունը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, տպագրական գործի զարգացումը, մամուլի հեղինակության բարձրացումը։ Նա մեծապես նպաստել է հայ նոր և թարգմանական գրականության զարգացմանը։ Հասարակության առաջընթացի զորեզ միջոցներից է համարել թատրոնը, կոչ արել հայ գործիչներին օգնել թատերական գործի բարելավմանը։

Սպանդարյանն անդրադարձել է նաև չքավորության խնդրին, մասնավորապես բանվորության տնտեսական ծանր կացությանը, սակայն աշխարհայացքի սահմանափակության պատճառով հասարակության սոցիալական զարգացման ուղիներում ունեցել է սխալ կողմնորոշում։ Խրախուսելով կովկասյան ժողովուրդների բարեկամությունը՝ նա քննադատության է ենթարկել ցարական մամուլը՝ երկրամասում բնակվող ազգերի հարաբերություններում գժտության սերմանալու համար։ Սպանդարյանի հրապարակախոսության մեջ որոշակի տեղ են գրավել ազգային-ազատագրական պայքարի հարցերը։

Արևմտահայության խոստումների կեղծությունը, հանգել է այն եզրակացության, որ ազատագրության իրավունք չեն ստանում, այլ ձեռք են բերում։ Այս առումով հատկանշական է Սպանդարյանի գնահատականը Գարիբալդիին, որպես ազատագրական պայքարի ղեկավարի: