«Չմոռանանք ՄԵԾԵՐԻՆ». ո՞վ էր ԽՍՀՄ-ի լավագույն ՀԱՅ դերասանուհին, ով մասնակցեց պատերզմին, գերի ընկավ գերմանացիներին ու տեղը դրեց ՍՏԱԼԻՆԻՆ

Նա նկարահանել է «Չիպոլինոն» և «Ջելսոմինոյի կախարդական ձայնը», մասոնների մասին ֆիլմը, որի համար նրան սպառնում էին սպանել։ Թամարա Լիսիցյանի համար այդ սպառնալիքները ծիծաղելի էին. նա վերապրել էր համակենտրոնացման ճամբարը և փախել այնտեղից։ Մի կնոջ մասին, որը կյանքում ոչնչից չէր վախունում:

Աղջիկը ցանկացավ դերասանուհի դառնալ, սակայն այդժամ մայրն ավելի մոլեգին զայրացավ՝ ճանապարհի համար գումար չեմ տա, և վերջ։ Թամարայի համառ հայկական ու կազակի արյունը խոսեց, նա հավաքեց ճամպրուկը և Վրաստանի մայրաքաղաքից մեկնեց համամիութենական մայրաքաղաք, Թբիլիսիի թատերական համալսարանը նրան չբավարարեց։ 1941 թվականի հունիսի 22-ին նա ճանապարհ ընկավ։

Նա Մոսկվա հասավ և այնտեղ խնդրանքով` ոչ պահանջով, դիմեց կոմսոմոլի կենտրոնական կոմիտեին՝ անհապաղ իրեն ռազմաճակատ ուղարկել։ Թամարան հորինեց, որ մի փոքր գերմաներեն գիտի, սակայն մնացած հարցերում չստեց, ասաց, որ մոտոցիկլետ է վարում, որ 1939 թվականին հրաձգության Վրաստանի չեմպիոն է եղել, իսկ վրացիները զայրույթից տեղ չեն գտնում, որ հայ է չեմպիոն դարձել, և այլն։ Անհասկանալի պատճառներով, սակայն, նրան առաջարկեցին հետախուզությունում ծառայել, իսկ նա համաձայնեց. նա ուզում էր ռազմաճակատ մեկնել, մնացածը կարևոր չէր։

Գերի ընկավ 1942 թվականին, բայց նրան հաջողվեց փախնել` ավելին, հաջողվեց դրա համար Սիբիր չընկնել։ Թամարային հավանաբար փրկեց այն, որ նա պարտիզանների մոտ էր ընկել, կռվում էր նրանց հետ, իսկ քանի որ այդպես էր, որոշել էին գործին ընթացք չտալ։

Պատերազմից հետո նա ամուսնացավ իտալացի կոմունիստների ղեկավարներից մեկի որդու` Լուիջի Լոնգոյի հետ. սիրավեպը սկսվել էր 1939 թվականին, երբ նրանք դեռ 15 տարեկան էին:

Շուտով նրան հաջողվեց Իտալիա մեկնել, նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը Միլանում, և Թամարան կարողացավ իտալական քաղաքացիության հավակնել։ Կարողացավ, սակայն չէին թողնում։ Նա սովորականի նման աղմուկ բարձրացրեց. Ստալինին կտրուկ նամակ գրելով։ Վախի զգացումը նա կորցրել էր դեռ պատերազմի տարիներին, և բանտի սպառնալիքը նրան չէր վախեցնում։ Ամենահետաքրքիրն այն էր, որ նրան բանտ չնետեցին, այլ հակառակը` մի քանի օր անց կանչեցին ԱԳՆ, ընդ որում՝ փոխնախարար Դեկանոզովի մոտ։

Նա մեկնեց , իսկ «Մոսֆիլմը»… այնտեղ իրական կյանքն էր։ Նա կինեմատոգրաֆիայի աշխարհ ընկղմվեց ամբողջությամբ, նկարահանեց մի շարք գեղեցիկ և ոչ այդքան գեղեցիկ ֆիլմեր, սակայն այդ ֆիլմերը միշտ համարձակ էին։ Երկու ֆիլմ նրան այդպես էլ թույլ չտվեցին նկարահանել` «Երեք հաստլիկները» և «Կորուսյալ ժամանակի մասին հեքիաթը»։ «Գրողը ձեզ տանի», — ասաց Թամարա Լիսիցյանն ու շարունակեց աշխատել։

«Մոսֆիլմ»-ն ինձ համար նույն պատերազմն է։ Հիշում եմ, թե ինչպես էին աչքերիս առաջ հալածում Տարկովսկուն։ «Մոսֆիլմի» 40 տարիները նրա համար հավասարազոր էին պատերազմի 4 տարիներին։ Դա վախենալու չէր, ո՛չ, պարզապես կռվել էր պետք։ Յուրաքանչյուր պահին։