22-ամյա ՀԱՅՈՒՀՈՒ չքնաղ կատարումը ստիպեց դահլիճին ոտքի կանգնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինական «Голос» նախագծին շատ անգամներ են մասնակցություն ունեցել հայերը, որոնք ամեն անգամ նորովի են փայլել իրենց տաղանդով և ձայնային տվյալներով:

Հերթական հայուհին, ով մասնակցել է նախագծին, 22-ամյա Սյուզի Քաբաբյանն է: Սյուզին ընկերոջը հանդիպելու նպատակով Հայաստանից մեկնել է Խարկով, սակայն այնպես է ստացվել, որ հայտնվել է «Голос»-ի բեմին:

Սյուզիի մայրը վաղ տարիքում լքել է աղջկան, հենց դրա համար էլ Սյուզին, բեմ դուրս գալով, ապացուցում է մորը, որ սխալ է վարվել իր հանդեպ:

Մեր հայուհին կատարեց «Ave Maria» հանրահայտ երգը: Նա այնքան գեղեցիկ և զգացմունքային կատարեց, որ ելույթի վերջում ողջ դահլիճի հանդիսատեսը ոտքի կանգնեց և բարձր ծափահարեց նրան: Տեսանյութը ստորև՝