ԱՂԱՍՅԱՆ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ. նրանք մինչև վերջին շունչը մարտնչեցին թշնամու դեմ և անմահացան նույն օրը, ճանաչե՛ք ՆՐԱՆՑ

Կապիտան Արթուր Աղասյանն ու շարքային Արսեն Աղասյանը Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս եղբայրներն են:

Ապրիլյան պատերազմի հերոս Արթուրը 44-օրյա պատերազմի ժամանակ 23 տարեկան հասակում արդեն վաշտի հրամանատար էր: Իսկ նրա կրտսեր եղբայրը՝ ժամկետային զինծառայող Արսենը, հետախույզ էր այդ նույն գումարտակում:

Գրեթե մեկ շաբաթ երկու եղբայր անձնվիրաբար մարտնչեցին գրոհող թշնամու դեմ և զոհվեցին հերոսաբար նույն օրը:

Արթուրի զինակից ընկերները մեծ հարգանքով են խոսում եղբայրների մասին, իսկ կապիտանին բնութագրում են որպես նվիրված և հայրենասեր զինվոր, ով մինչև վերջին վայրկյանը ծառայեց և ընկավ հանուն հայրենիքի: Շարքայիններից մեկը նաև նշում է, որ Արթուրի վաշտում բոլորն էին այդպիսին, նրանք միշտ համախմբված էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, իսկ դա իհարկե իրենց հրամանատարի շնորհիվ էր:

Ահա հերոս եղբայրների մասին պատմող տեսանյութը, որը նայելիս ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հայրենասիրությունը փոխանցվում է ժառանգաբար և սերմանվում ճիշտ դաստիարակության շնորհիվ.