Այս ՀԱՅ արքայատոհմի դամբարանը մինչև օրս համարվում է առեղծվածային մի վայր. տեսեք, թե ինչի մասին է խոսքը

Արշակունի արքայատոհմի հայտնի դամբարանն է գտնվում Արագածոտնի մարզի Աղձք գյուղում, այստեղ ամփոփված են Արշակունի և հեթանոս, և քրիստոնյա թագավորների մարմիններ: Դամբարանը թվագրվում է 4-րդ դարի երկրորդ կեսով, այստեղ ի սկզբանե՝ 5-րդ դարում, կառուցվել է նաև մի բազիլիկ եկեղեցի, որն էլ վերականգնվել է 19-րդ դարում:

Կա վարկած, որ դամբարանը եղել է երկհարկանի: Դամբարանը հյուսիսային և հարավային կողմերում ունի որմնախորշեր, իսկ արևելքում՝ կիսաշրջանաձև խորան: Խորշերի ճակատների ստորին մասերում միակտուր, քանդակազարդ սալեր են կանգնեցված, հետևի կողմում առաջացնելով արկղաձև տարածություններ (սարկոֆագներ), որոնք ծառայել են թագավորական մասունքների ամփոփմանը։ Ոսկորները մինչև մեր օրերը չեն պահպանվել։