Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի մահվան օրն է․ ահա թե ի՞նչ էր գրել հերոսը իր վերջին նամակում

Պետրոս Ղևոնդյանը կամ ինչպես հայտնի էր Պետոն հայ ազատամարտիկ, Արցախի հերոս և ՀՅԴ կուսակցության անդամ էր։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը։
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։

Պետոյի վերջին նամակը ուղղված է եղել Հրանտ Մարգարյանին․

«Բարև հարգելի ընկեր Հրանտ։ Երևանից ստացված լուրերը տղերքը պայթուցիկի զորությամբ եմ ընդունում։ Այդ քաղաքական ինտրիգաններին և «վայ» հայրենափրկիչներին մի կերպ համոզիր, ուղարկիր այստեղ մի քիչ քրիստոնիա, մի քիչ հայ դարձնենք։ Կդարձնենք, գիտես։

Տղերքը այստեղ արյուն ու քրտինք են թափում ու ուզում են համոզված լինեն, որ իզուր չէ այս ամենը։ Որոշները վհատվում են, բայց հին տղերքը կանգնած են։ Մխիթարվում եմ, որ Ասկոլկայի նման լուսավոր մարդ կա աշխարհւմ։ Արթուրն ու Էրիկը, Մարտակերտի Նորիկն ու Ռադիկը, որպես պահապան սյուն պահում են տղերքին։ Իրարով մխիթարվում ենք։ Ասկոլկայի մոտ ունենք 56 հոգի, 42 հոգի Հադրութում։

Էս վերջին մեկ ամսում բավականին կորուստներ ունեցանք։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհվածների և վիրավորների ցուցակներին։ Այդտեղ կամ թե եվրոպաներում ինչ շահարկումներ են տեղի ունենում՝ մեր գործը չէ, մենք, գիտես, ընկեր Հրանտ, միչև վերջ կռվելու ենք, չենք թողնելու, որ պսակը դառնա խարամ։

Խմբերին ուղարկեք իրենց հանդերցանքով։ Հոկտեմբերյանից, խնդրում եմ, ուղարկեք Մնացին, Չարենցավանից՝ Կառլենին, կապը՝ եղբորս, Գագիկի միջոցով։
Էհ՜, ի՞նչ ասեմ, ցտեսություն ընկեր…»։