«Մեր ողջ ազգի անունից ներողություն եմ խնդրում։ Ներե՛ք, եթե կարող եք»․ հետաքրքիր դեպքի մանրամասները

Ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց այդ ողբերգությունը վերապրած ու այժմ դեռ ապրող մարդկանց կարելի է մատերի վրա հաշվել։ Բազմամարդ ցույցեր մայիսի 1-ին ու նոյեմբերի 7-ին շատ էին եղել։ Բայց 1965թ-ի  երթը խիստ տարբերվում էր, այն ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ էր։ Իսկ անկառավարելի բաները Սովետում բացառվում էին։

Ցույցն, իհարկե, ի վերջո ցրեցին, սակայն Ծիծեռնակաբերդի բարձունքում սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը, որն ավարտվեց երկու տարի անց։ Ու երբ պարզ դարձավ, որ ցեղասպանության թեման այլևս արգելված կամ անտեսված չէ, սկսվեց մի նոր պայքար՝ պատմական իրողության ճանաչման համար։

Ընդունված է ասել՝ Ռոնալդ Ռեյգանը արտասանել է «ցեղասպանություն» բառը։ Հայերի ջարդերի մասին խոսել են ամերիկացի մի քանի նախագահներ՝ Թեոդոր Ռուզվելտը, Հերբերտ Հուվերը, Ջիմի Քարթերը և ավագ Ջորջ Բուշը։ Բայց սայլը տեղից չի շարժվում ու այսքան տարիներ են անցել,բայց նույնիսկ ճանաչած երկրները չեն կարողանում պարտադևել Թուրքիային ընդունել իրականությունը։

Մի դեպք է գրանցվել այս թեմայով Պրահայում։ Մի քանի հայեր գնացել էին մի ռեստորան, որի տերը թուրք էր։ Երևի հասկացել էր, որ հայերեն են խոսում, մոտեցել նրանց սեղանին ու ասել. «Որքան էլ մեր իշխանությունները պնդեն, թե ոչինչ չի եղել, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ու մեր ողջ ազգի անունից ներողություն եմ խնդրում։ Ներե՛ք, եթե, իհարկե, կարող եք»։

Հենց սա է Ցեղասպանության իրական ճանաչումը, այլ ոչ թե արդեն տասնյակ տարիներ մի շարք պետությունների կողմից ձգձգվող ձևական խաղը։ Մարդիկ, թուրք հասրակաությունը պետք է ընդունի, որ իր պապերը սխալ են գործել ու կարողանա ներողություն խնդրել։