Ֆրանսիայի ազգությամբ հայ վարչապետը․ նրա ձեռքում էին նաև երկրի ֆինանսները

Գաղտնիք չէ, որ հայերն իրենց տաղանդով ու խելքով գրավում եմ աշխարհը։ Այս հոդվածում խոսելու ենք Էդուար Բալլադյուրի մասին, որ իր հետքն է թողել Ֆրանսիայի պատմության մեջ։ Նա ֆրանսահայ քաղաքական ու պետական գործիչ է, եղել է Ֆրանսիայի վարչապետ (1993-1995), Ֆրանսիայի նախագահի թեկնածու (1995)։

Էդուար Բալլադյուրը ծնվել է 1929 թ-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում, բանկիրների ընտանիքում։ Գուցե այս արմատներն էին, որ ստիպեցին նրան առաջ ընթանալ։ 1935 թվականին ընտանիքը հինգ երեխաներով տեղափոխվում է Մարսել քաղաք։ Այդ ժամանակ Էդուրադը որոշում է քաղաքականությամբ զբաղվել։ Նա ավարտել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Ազգային կառավարման դպրոցը։

Էդուարդի քաղաքական կարիերան սկսվել է 1963 թ-ին։ Մինչև 1974 թվականը եղել է Ֆրանսիայի նախագահի գլխավոր քարտուղարը։ 1986թ-ից 2 տարի, Ժակ Շիրակի կառավարության տարիներին եղել է ֆինանսների նախարարը, իսկ հետո՝ 1993 թվականից՝ Ֆրանսիայի վարչապետ։

2007 թվականի վերջին Բալլադյուրը հրապարակում է «Դեպի Եվրոպայի և ԱՄՆ-ի արևմտյան միություն» գիրքը։ Նա պարգևատևվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով և Արժանիքների համար շքանշանի Մեծ խաչով։