Անհնար է չհուզվել. Երգ՝ նվիրված Ջաբրայիլի ութ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված դիրքերը
Այս երգը նվիրվում է Ջաբրայիլի ութ հերոսներին: 8 տղաներ, 8-ն էլ պայմանագրային զինծառայողներ: Ծառայում էին նույն զորամասում:
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարտնչել են թշնամու դեմ: Եղել էն Ջրականում (Ջաբրայիլ), կռվել են առաջնագծում, իսկ հոկտեմբերի 2-ի լուսադեմին դիմակայելով դաժան մարտերին՝ ոչ մի րոպե անգամ չեն լքել իրենց վստահված դիրքը, կռվել են մինչև վերջ, պայքարել թշնամու դեմ և իրենց կյանքի գնով փրկել զինակից ընկերներին:

8 հերոսներն էլ զոհվել են նույն օրը, նույն խրամատում, նույն ժամին…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…