Գիտեի՞ք, որ Լոնդունում գործում է չորս հայկական եկեղեցի․ եկեք ծանոթանանք նրանցից երկուսի պատմության հետ

Մեծ Բրիտանիայում գործում են Սուրբ Սարգիս, Ավետարանական եկեղեցինները, Սուրբ երրորդության եկեղեցին և Սուրբ Եղիշե եկեղեցին։

Սուրբ Եղիշե եկեղեցին համարվում է Մեծ Բրիտանիայում Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարը։ Եկեղեցին 1867 թվականին կառուցել է ճարտարապետ և շինարար Չարլզ Ջեյմս Ֆրիքը՝ որպես Սուրբ Պետրոսի անգլիկան եկեղեցի։

Սակայն 1972 թվականի դեկտեմբին քաղաքային խորհրդի հրամանով Սուրբ Պետրոսը դադարել է գործել՝ շենքը Հայ առաքելական եկեղեցուն վարձակալությամբ հանձնելու մտադրությամբ։
Տարիներ անց՝ 1998 թվականին, այս եկեղեցին գնել է հայ բարերար Վաչե Մանուկյանը։ Երեք տարի անց Սուրբ Պետրոս եկեղեցին վերանվանվել և կոչվել է Սուրբ Եղիշե, ինչպես նաև օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

Սուրբ Սարգիս եկեղեցի գտնվում է Լոնդոնի Կենսինգտոն թաղամասում։ Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գորածարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը։ Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել էին 1922 թվականի փետրվար ամսին, իսկ վերջացել են 1923 թվականի հունվարի 11։


Եկեղեցու ճարտարապետները գծել են եկեղեցու գծապատկերը, հիմնվելով Հայաստանում գտնվող 13-րդ դարի Հաղպատավանքի զանգակատան կառուցվածքին։
Ներկա պահին ևս եկեղեցին ֆինանսավորվում է Գյուլբեկյանի կողմից հիմնադրված հիմնադրամից։