Գիտե՞ք, թե ինչու է մանրանկարիչ Սարգիսը ստացել Պիծակ մականունը․ հետաքրքիր դրվագ ՄԵԾ մանրանկարչի կյանքից

Սարգիս Պիծակը 13-14-րդ դարերի կիլիկյան դպրոցի միջնադարյան հայ մանրանկարիչ էր։ Դեռ մանկուց նա մարդկանց զաչմացնում էր նկարելու իր ձիրքով:

Մի անգամ Սարգիսենց տանը շատ հյուրեր կային, որոնք զվարծանում էին: Այդ ամենից մի կողմ Սարգիսն էր՝ իր ներկերի ու նկարների հետ: Հենց այդ ժամանակ պատուհանին մի պիծակ է նստում: Սարգիսը արագորեն նկարում է այդ պիծակը: Հետո նկարը ցույց է տալիս հյուրերին: Գինովցած հյուրերը կարծում են, թե մագաղաթին պիծակ է նստել և փորձում են ձեռքով քշել-հեռացնել միջատը: Հետո սթափվում են ու ծիծաղում: Ահա այսպես պատանի Սարգիսը դառնում է Սարգիս Պիծակ։

Ասում են, որ Սարգիսը նաև կարողանում էր խոսքով կծել։ Մի անգամ հարուստ մի իշխան գալիս է Սարգսի մոտ և ասում.

–Ես ուզում եմ գնել քո բոլոր նկարները և պատրաստ եմ ամեն նկարի դիմաց մի ընտիր նժույգ տալ: Իմ նժույգներով մի հզոր հեծելախումբ կկազմես:

Սարգիս Պիծակը քմծիծաղ է տալիս և պատասխանում.

–Ցավում եմ, բայց իմ նկարները նժույգներով փոխանակել չեմ կարող,

–Ինչու՞,– խոժոռվում է իշխանը,

–Որովհետև մի քանի տասնամյակ հետո քո նժույգներն այլևս չեն խրխնջա, իսկ իմ նկարների գույները կթռթռան և մարդկանց հոգիները կջերմացնեն նույնիսկ հազար տարի հետո: