Այս ՀԱՅԻ ստեղծած ճնշման միկրոտվիչները 1978 թ. փորձարկվել են ԽՍՀՄ-ի Բժշկական գիտությունների ակադեմիայի Սրտաբանական կենտրոնում. գիտե՞ք՝ ում մասին է խոսքը

Խոսքը ինժեներ-սարքաշինարար, գյուտարար Էդուարդ Լյուդվիկի Եղիազարյանի մասին է՝ ծնված 1939 թվականի օգոստոսի 29-ին Երևանում:

Эдуард Людвикович Егиазарян.jpg

Ծնվելուց հետո, կարճ ժամանակ անց Էդուարդ Եղիազարյանը ծնողների հետ տեղափոխվել է Լենինական, ՀԽՍՀ։ 1957 թ. ավարտել է տեղի № 7 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին սկսել է աշխատանքային գործունեությունը, որպես փականագործ Լենինականի Էլեկտրոտեխնիկական գործարանում։

1960 թ. մեկնել է Մոսկվա և ընդունվել է Խորհրդային Միության լավագույն տեխնիկական Բուհերից մեկը՝ Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի (հետագայում համալսարան) մեքենաշինության ֆակուլտետը:

Երրորդ կուրսի ուսանող Է. Եղիազարյանը սկսեց իր առաջին գիտական հետազոտությունները հայտնի սովետական հրետանային սպառազինության կոնստրուկտոր, պրոֆեսոր, ինժեներային զորքերի գեներալ-գնդապետ Վ. Գրաբինի կազմակերպած ուսանողական կոնստրուկտորական բյուրոյում։

1976 թ. Էդուարդ Եղիազարյանը ավարտել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանի ասպիրանտուրան։

Է. Եղիազարյանը աշխատել է Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարբեր ռազմական արդյունաբերություններում սկսած ինժեներից մինչև ղեկավար ինժեներական պաշտոններում, ավելի ուշ կազմակերպել և ղեկավարել է Գիտահետազոտական ինժեներական կենտրոն «Միկրոդատչիկ» (ռուս.՝ Научно-исследовательский инженерный центр «Микродатчик»):

1997 թ. Է. Եղիազարյանը ընտրվել է Կ. Ցիոլկովսկու անվան Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ։

2000 թ. ընտրվել է Միջազգային գիտական հայտնագործությունների և գյուտերի հեղինակների ակադեմիայի ակադեմիկոս։

1963 թ․ ամուսնացել է Վիոլետա Ավետիսյանի հետ և ապրել են միասին մինչև իր կյանքի վերջը։ Նրա որդին և դուստրը նույնպես ավարտել են Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը։

Է. Եղիազարյանը առաջիններից մեկն էր ԽՍՀՄ-ում (1972 թ.) սկսեց ստեղծել մի նոր սերնդի չափիչ սարքեր՝ կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի տվիչներ (միկրոտվիչներ), ինչպես նաև տարբեր վերահսկման համակարգեր այդ սարքերի հիման վրա։ Այդ աշխատանքները այլ մասնագետների աշխատանքների հետ միասին հետագայում առաջացրեց մի նոր գիտատեխնիկական ուղղություն, որը կոչվեց «միկրոսենսորիկա»:

Է. Եղիազարյանի ստեղծած ճնշման միկրոտվիչները 1978 թ. փորձարկվել են ԽՍՀՄ-ի Բժշկական գիտությունների ակադեմիայի Սրտաբանական կենտրոնում (ռուս.՝ Кардиологический центр Академии медицинских наук СССР), որոնք աշխարհում առաջին անգամ հնարավորություն տվեցին ճնշման չափումը անմիջական կատարել տվիչները ուղղակիորեն սրտի և արյունատար անոթների մեջ տեղադրելով:

Ստեղծել և ներդրել է հատուկ հարմարանք ԽՍՀՄ-ի գիտությունների Ակադեմիայի բարձրագույն նյարդային գործունեության և նեյրոֆիզիոլոգիայի ինստիտուտում (ռուս.՝ Институт высшей нервной деятельности и нейрофизиологии Академии наук СССР), որը մասնագետներին հնարավորություն է տվել իրականացնել մի շարք կարևոր ուսումնասիրություններ կենդանու (շան) գլխուղեղի հետ:

Է. Եղիազարյանը փորձարկված հետազոտություններ է կատարել մեխանիկական լարումները, որոնք առաջանում են չափազանց փոքր բնակավառումներում (համադրելի բյուրեղային ցանցին) միկրոտվիչների կիսահաղորդչային զգայուն տարրերում, որը ուսումնասիրված չէր դասական մեխանիկական լարումների տեսության մեջ։ Այդ հետազոտությունները հնարավորություն տվեցին էապես բարձրացնել միկրոտվիչների կարևոր բնութագիրը՝ զգայունակությունը։

Նրա ստեղծած սարքերի կոնստրուկցիաները (աքսելեռոմետրները, արագության, լարվածության, ճնշման միկրոտվիչները, գազերի և հեղուկների հաշվիչները, էլեկտրական և մագնիսական մեծությունների միկրոտվիչները և այլն) նույնպես դրանց արտադրության տեխնոլոգիաները արժանացել են ավելի քան 35 ԽՍՀՄ-ի գյուտարարության վկայականների և Ռուսաստանի արտոնագրերի։ Հետազոտական նյութերը հրատարակվել են ավելի քան 50 հոդվածներում, օգտագործվել են 25 Գիտահետազոտական աշխատանքներում:

Երկար տարիներ նա ակտիվորեն զբաղվել է կազմակերպչական և ժողովրդին հանրամատչելի դարձնելու աշխատանքով այդ նոր գիտատեխնիկական ուղղությունը իրականացնելու, միկրոտվիչների սերիական արտադրությունը գործարկելու։

Չնայած այն հանգամանքին որ է. Եղիազարյանը ապրել և աշխատել է Ռուսաստանում, նա լրջորեն մտահոգված էր Հայաստանի ճակատագրով։ Ավելի քան իր կյանքի վերջին 15 տարիների ընթացքում նա անդադար ցանկացել էր Հայաստանը վերածել միկրոէլեկտրոնիկայի հզոր արդյունաբերական երկիր։ Նա անշահախնդրորեն առաջարկել է Հանրապետության ղեկավարությանը իր հարուստ մտավոր ներուժը, բազմիցս այցելել է Հայաստան և բանակցել տարբեր աստիճանների ղեկավարների հետ։ Սակայն մի շարք պատճառներով դրված խնդիրները այնպես էլ մնացել են չլուծված:

Հայ գյուտարարը մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից Ժելեզնոդոռոժնի քաղաքում (Մոսկվայի մարզ, Ռուսաստան), իր աճյունը թաղված է Գյումրի քաղաքում։