Գիտե՞ք՝ որտեղ է Ե. Չարենցը դաջել իր առաջին կնոջ մահվան տարեթիվն ու նրա անունը և ինչ էր դրել Չարենցը կնոջ դագաղի մեջ

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում է գտնվել: Արդեն գերեզմանի մոտ դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։

Պատմում են, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ որ ձեռագրեր, հավանաբար՝ Արփենիկին նվիրված բանաստեղծություններ։ Հաջորդ օրն իսկ Չարենցը այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր արտասահմանից՝ որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Որպես թանկարժեք մասունք Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը՝ դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում, սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անունը»։