Քչերը գիտեն նրա մասին. ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ նվաճել է ողջ տիեզերքը, գիտե՞ս, թե ով է ՆԱ

Հայազգի ևս մեկ գիտնական, ում մասին շատ քչերը գիտեն իր խելքով և բացահայտումներով հիացնում է ողջ աշխարհը, մասնավորապես Ամերիկան:

Խոսքը Զավեն Արզումանյանի մասին է, որը թեպետ Հայաստանում չի ծնվել, բայց ծագումով հայ է: Նա աշխատում է Ամերիկայում՝ NASA ընկերությունում:

Զավեն Արզումանյանը աշխատում է տիեզերքում կայանված ռենտգենյան տելեսկոպի վրա: Նա հետազոտում է այնպիսի բարդ ոլորտներ, ինչպիսիք են՝ նեյտրոնային աստղերի և սև խոռոչների բարձր էներգիայի և ռադիոաստղագիտությունը, գրավիտացիան, աստղագիտական գործիքավորումը, ինտերֆերոմետրիան, դիֆրակտոմետրիան, ազդանշանների մշակումը և այլն:

Արզումանյանը աշխատել է նաև ԱՄՆ-ի Փրինսթոնի և Կոռնելի համալսարաններում՝ որպես գիտաշխատող, հետազոտող: Ամերիկայի աստղադիտարաններից մեկում մեր հայրենակիցը եղել է նաև աստղագիտության գծով տնօրեն:

Տարիներ առաջ աստղագետ, գիտնական Վլադիմիր Հայրապետյանը նրան հրավիրել է Հայաստան՝ Բյուրականի աստղադիտարան: Նրանք միասին մեզ մոտ մասնակցել են միջազգային կոնֆերանսի և պատմել են իրենց գործունեության մասին։ Ի դեպ, այժմ երկու հայ գիտնականներն էլ աշխատում են միասին NASA-ում: