«16 տարվա դադարից հետո ՀԱՅԵՐԸ վերադարձան Օլիմպիական խաղեր». տեսեք, թե ինչպես են փայլել մեր մարզիկները

Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են դահուկավազորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Թինա Կարապետյանը:

Ի դեպ,16 տարվա դադարից հետո Հայաստանն oլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում:

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել:

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 61-րդ տեղն է զբաղեցրել 99 մարզիկների պայքարում, իսկ սքիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը:


Առհասարական Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է: Միքայելյանների ընտանիքն Աշոցքից է, յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և Միքայել Միքայելյանները 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ հանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ.
Ալլա Միքայելյան — 1998թ. Նագանո
ՍերգեյՄիքայելյան — 2014թ. Սոչի
Միքայել Միքայելյան — 2016թ. Լիլլեհամմեր