«Փրկելով իր զինակից ընկերներին՝ ինքը բռնեց հավերժի ճանփան». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արսենին

Արսեն Անդրանիկի Դավթյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Սովորել է տեղի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 միջնակարգ դպրոցում: Հայոց բանակ է զորակոչվել 2009 թվականին: Ծառայել է Արցախում՝ Ասկերանի զորամասում։ Զորացրվելուց հետո անցել է պայմանագրային ծառայության նույն զորամասում։ Եղել է ավագ սերժանտ

2011 թվականին ՊԲ-ի կողմից ուղարկվել է դիպուկահարի դասընթացների՝ ստանալով մասնագիտություն՝ անցել է ծառայության։ 2016 թվականին մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին, ստացել վիրավորում։ Ծառայության մեջ է եղել մինչև 2017 թվականը և արձակվել պահեստազոր։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաքով գնացել է Հադրութ, եղել է դիպուկահարների ջոկի հրամանատարը։ Թեժ մարտերի ընթացքում վիրավոր ընկերներին հանել է գնդակոծված վտանգավոր տեղամասերից, իսկ դասակի հրամանատարի զոհվելուց հետո չի կորցրել իրեն և ցուցաբերել է մարտավարական հմտություն, անընդհատ փոխելով իր կրակային դիրքը, թշնամուն պատճառել է բազմաթիվ կորուստներ։

Փրկելով զինակիցների կյանքը՝ զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Արցախի Հադրութ քաղաքում։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…    
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…