Պատերազմում զոհված ՀԵՐՈՍ ԷԴՄՈՆԻ քրոջ հուզիչ կատարումը եղբոր մասին. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

19-ամյա Էդմոն Մնացականյանը Արցախյան 44-օրյա պատերազմի Հերոսներից է: Նա 2019 թվականից ծառայում էր Հայոց բանակում, տանկիստ-մեխանիկ էր:

Էդմոնը պատերազմի առաջին իսկ օրերից եղել է մարտի դաշտում, նրան տեղափոխել են պատերազմի ամենաթեժ կետերից մեկը՝ Ջրական: Այստեղ համառ պայքար է մղել թշնամու դեմ: Հոկտեմբերի 2-ին խոսել է ընտանիքի անդամների հետ, և դրանից ժամեր անց, ցավոք, զոհվել է անօդաչուի հարվածից:

Հերոս Էդմոն Մնացականյանի մարմինը հաջողվել է գտնել իր զոհվելուց միայն 6 ամիս անց….


Էդմոն Մնացականյանի քույրը` Անուշը, համացանցում տեսահոլովակ է տեղադրել: Նա կատարում է «Իմ երազում» երգը, որտեղ երգում է եղբոր մասին։ Տեսահոլովակում նաև նրանց կրտսեր եղբայրն է՝ Արգիշտին։

Հերոս Էդմոնը կդառնար 21 տարեկան։ Երկնային ծնունդդ շնորհավոր, Էդմոն ջան…

Տեսահոլովակը՝ ստորև.