«Իր կյանքն էլ չխնայեց, թշնամու դեմ կռվեց մինչև վերջին շունչը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Կարենին
Կարեն Աշոտի Մարգարյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև Գյումրու Թուֆենքյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում։
Հայոց բանակ զորակոչվել է 2009 թվականին, ծառայել է Սահմանապահ զորքերում, ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Զորացրվելուց հետո աշխատել է նույն զորքերում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2018 թվականից որպես պայմանագրային զինծառայող աշխատանքի է անցել Բաղանիսի գումարտակում, պարգևատրվել է ՊՆ Լավագույն մարզիկ-մարտիկ կրծքանշանով։


Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է Արցախ: Մասնակցել է Կուբաթլուի թեժ մարտերին, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 20-ին:
Կարեն Աշոտի Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…