«Որտեղ զորքս, այնտեղ ես». ՀԵՐՈՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ Հովհաննեսը մինչև վերջին շունչը պայքարեց և անմահացավ հանուն հայրենիքի

Մեօրյա անմահ հերոսների շարքում է փոխգնդապետ Հովհաննես Ռայրիկի Գզողյանը. նվիրյալ սպա, ով անձնվիրաբար ծառայեց հայրենիքին և անմահացավ հենց հայրենի հողի համար:

Հովհաննեսը ծնվել էր 1982 թվականին մայրաքաղաք Երևանում: Նա ամուսնացած էր, ունի 2 երեխա:

Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան համալսարանը, մասնակցել է ապրիլյան և հուլիսյան մարտերին, ծառայել է տարբեր զորամասերում: Հովհաննեսը ոսկե մեդալով ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Միխայլովսկու անվան ռազմահրետանային ակադեմիան, զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Վերջին շրջանում Տավուշում եղել է գնդի հրամանատարի տեղակալ: Հոկտեմբերի 2-ին թշնամու դեմ թեժ մարտի է բռնվել Մատաղիսում: Հենց այդ մարտում էլ հերոսաբար զոհվել է իր անձնակազմի հետ:

Արժանացել է բազմաթիվ մեդալների, այդ թվում Մարտական խաչ մեդալի: Հերոս Հովհաննեսի մարմինը գտնվել է 9 ամիս անց: