«Երկու դուստրերի հայրը իր կյանքի ավելի քան 15 տարիները նվիրեց ՀԱՅՐԵՆԻՔԻ պաշտպանությանը և զոհվեց կռվի դաշտում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սեյրանին

Սեյրան Մարտիկի Հակոբյանը ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 4-ին Արցախի Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում են մշտական բնակության Մարտունի քաղաք։

Հայոց բանակ զորակոչվել է 2005 թվականին, իսկ ծառայությունը ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Մարտունի 2-ում, ապա Մարտունի 3-ում։ Մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին։ 2019 թվականին տեղափոխվել է Վարանդայի զորամաս։

Սեյրանը հայրենիքի պաշտպանությանն է նվիրել ավելի քան 15 տարի: 44-օրյա պատերազմը դիմավորեց հենց դիրքերում: Երկու դուստրերի հայրը կռվել է հանուն Արցախի և զոհվել հոկտեմբերի 14-ին Վարանդայի համար մղվող թեժ մարտերում:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…   
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…