«10 ամիս խելագարի պես փնտրում էինք մեր բալին». որդեկորույս մայրը պատմում է ՀԵՐՈՍ ՅՈՒՐԱՅԻ մասին

Յուրա Զախարյան Գավառ քաղաքից էր։ 2019 թվականի հուլիսին զորակոչվեց բանակ, ծառայում էր Մեղրիում։ Խելացի, զուսպ, հարգված, ազնիվ ու բոլորին հասնող տղա էր Յուրան։

Յուրան կրտսեր եղբոր՝ Աշոտի հետ Մեղրիի զորամասում էր ծառայում։ Պատերազմի օրերին երկուսին էլ տեղափոխում են Ջրական։ Կրտսեր եղբայրը վիրավորվում է, Յուրան՝ զոհվում։

«Հոկտեմբերի 3-ին տեղափոխել են Ջրական (Ջեբրայիլ)։ Ինձ զանգեց հոկտեմբերի 5-ին ու ասաց, թե Մեղրիում են, որ չանհանգստանանք։ Այնինչ, այդ օրը շատ խառն է եղել իրավիճակը, նահանջ հրաման է եղել ու միմյանցից անտեղյակ կորցրել են շատերին…

Ցավոք չունենք հստակ պատմություն երեխայիս ճակատագրի վերաբերյալ, քանի որ անզգամ ու անաստված շների էինք վստահել մեր լույս բալեքին։ 10 ամիս խելագարի պես փնտրում էինք մեր բալին… ԴՆԹ համընկում եղավ, հուղարկավորեցինք մեզ մոտ, բայց միևնույնն է, չենք հավատում, ու սպասում ենք, որ կգա։ Էնքան լուսավոր ու հզոր էր իմ Յուրան…»,-պատմում է Յուրայի մայրը:

Յուրային հողին են հանձնել 2021 թվականի հուլիսի 22-ին՝ իր 21-ամյակի օրը…