Հովհաննես Շիրազը իր այս քայլի համար չկարողացավ այլևս դասարան մտնել ու աշակերտների աչքերին նայել․ գիտե՞ք, թե ինչ է արել ՄԵԾ գրողը

Հովհաննես Շիրազի կյանքի պատմություններից շատերն են մեզ հասել ու յուրաքանչյուրում մենք տեսնում ենք, որ գրողը լավ հումորի զգացում ուներ։ Բայց այս պատմությունում Շիրազին հումորը չի փրկում ու նա ստիպված լքում է դպրոցը։

Հովհաննես Շիրազը մի կարճ ժամանակով 1930-ական թվականներին ուսուցիչ է աշխատում Գյումրու մոտակայքում գտնվող մի գյուղում: Դասի ժամանակ Շիրազը նկատում է, որ վերջին նստարանին նստած մի տղա բոված կորեկ է ուտում:

Շիրազը նրան հանդիմանում է և բացատրում, որ դասի ժամանակ չի կարելի ուտել ու տղայի գրպանի ամբողջ պարունակություը դատարկում է իր գրպանը: Գրպանի բոված տաք կորեկի բուրմունքը գրգռում է սոված ուսուցչի ախորժակը: Եվ երեխաներին գրավոր աշխատանք տալով՝ Շիրազը, դասասենյակի վերջում շրջվելով, թաքուն մի բուռ կորեկ է գցում բերանը:

Աշակերտները հետ են շրջվում և նկատում են ուսուցչի կորեկ ուտելն ու ծիծաղում: Այդ օրվանից Շիրազը այլևս դասարան չի մտնում: